Լրահոս

Ցուցարարներին միանում է…

 

icon

hartak.am — «Ալյանս» կուսակցությունը այսօր հայտրարություն է տարածել, որ միանում է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը, և կուսակցությունն այսօր մեծ կազմով միանալու է ցուցարարներին. «Մենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող»-ասվում է հայտարարության մեջ:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Տիգրան Ուրիխանյանի հետ պարզելու համար, թե ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ով Ուրիխանյանի մորաքրոջ տղան է, խոչընդոտ չի հանդիասեցել այս որոշման համար, մեզ պատասխանեց կուսակցության մամուլի քարտուղար Վարդան Քոչարյանը.

-Տիգրան Ուրիխանյանը իր քաղաքական կարիերան, որոշումները կառուցել է և շարունակում է կառուցել զուտ իր անձնական և քաղաքական մոտեցումներից ելնելով, այլ չ թե ինչ-որ այլ՝ այդ թվում և ազգակցական, կամ ինչ-որ այլ կապերի միջոցով:

-Այսինքն հարկ եղած դեպքում նաև զե՞նք կվերցնի և կպայքարի.

«Ալյանս» կուսակցությունը քաղաթքակիրթ, օրենքի շրջանակներում շարժմանը միանալու և ընդհանրապես պայքարելու կողմնակից է, այդ մասին կա նաև մեր հայտարարության մեջ: Մենք այսօր հայտարարել ենք ակցիային միանալու մասին, քանի որ տեսանք, որ այդ ակցիան ընթանում է քաղքակիրթ և խաղաղ՝ բարձր մակարդակով կազմակերպված: Դա է մեր պայքարի ձևը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing