Լրահոս

Ցուկերբերգը Facebook-ի նոր խնդիրը համարում է տարբեր երկրների բնակիչների միավորումը

 

Facebook ընկերությունն այս փուլում իր հիմնական խնդիրներից մեկն է համարում տարբեր երկրների բնակիչների միավորումը: Այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը CNN հեռուստաալիքի՝ հունիսի 22-ին եթեր հեռարձակված հարցազրույցում:

«Ինձ թվում է, որ այժմ մեզ վրա պատասխանատվություն է ընկած մեծ դեր խաղալու աշխարհում: Մեր հասարակությունը դեռ շատ է մեկուսացած: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել մարդկանց մերձեցնելու ուղղությամբ,- հավելել է Facebook-ի ղեկավարը:- Բավարար չէ պարզապես փորձել կապել մարդկանց, անհրաժեշտ է փորձել մերձեցնել նրանց»:

Ցուկերբերգն ընդգծել է, որ, իր կարծիքով՝ ոչ մի կազմակերպություն կամ երկիր չեն կարող առանց կողմնակի օգնության լուծել այն գլխավոր խնդիրները, որոնք ծառացած են մարդկության առջեւ: Դրանց թվում նա նշել է աղքատությունը, հիվանդությունների դեմ դեղերի որոնումը, ինչպես նաեւ հակազդումը կլիմայի փոփոխմանը:

Facebook-ի ղեկավարը վստահություն է հայտնել, որ սոցցանցը կարող է հարթակ դառնալ երկխոսության համար, որը կնպաստի մարդկանց մերձեցմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

168.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing