Լրահոս

Դա կարող է դառնալ վարչապետի լավ սկզբի վերջը…

 

531643de4f94899bfbac2cdddc5b7f89

hraparak.am — Գաղտնիք չէ, որ շատերն են հույս կապում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Փոփոխություններ է սկսել,- այդպես են ասում: Դե թող մինչ այդ կարողանային ազատվել այս, այն պաշտոնյայից: Մարդը հո մի քանի օրում հրաշքնե՞ր չի գործելու: Համբերեք, ամեն ինչ կերևա:

Եթե նկատի ունենանք հայաստանյան հասարակության իրավիճակը, ուր մինչ այդ տիրում էր քաղաքական դաշտի նկատմամբ հավատի, հույսի բացակայություն, ապա այն կարելի է դրական համարել: Վերջապես մարդկանց մեջ հույս է արթանացել՝ ապրելու, վաղվա օրվա հույս:

Եթե այս ամենը փորձենք դիտարկել ամբողջական կտրվածքով ու ներառենք ողջ քաղաքական դաշտը, այլ արդյունք կտեսնենք:

Այո, Կարեն Կարապետյանը քայլեր անում է որոշ անցանկալի պաշտոնյաներից ( հուսով եմ մեղմ ասված անցանկալին իր իմաստով եք ընդունում) ազատվելու ուղղությամբ: Բայց այդ մարդիկ տնտեսությանը, պետությանը, բյուջեին մեծ վնաս հասցնելով, մնում են անպատիժ: Պետությունը, ժողովուրդը դրանից ոչինչ չի շահում, առավել ևս երբ տեսնում է, որ մի միլիոնատերին կամ կլանին փոխարինում է մի այլ միլիոնատեր կամ կլան:

Այստեղ ճե՞ղք չի առաջանում հասարակության և նորանշանակ վարչապետի հավատի հիմքի մեջ:

Մյուս կողմից՝ այդ պաշտոնյաները մի դռնից հանվում, մի այլ դռնով վերադառնում են պետական քաղաքականություն: Ասես ոչինչ չի եղել, այդպես էլ հայտարարում են: Եվ ամենավտանգավորն այն է, որ ՀՀԿ պաշտոնյան հայտարարում է.

«…Այսօր Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ է, կլինի նա կուսակցական, չի լինի կուսակցական․․․ »:

Մեղմ ակնարկվում է, որ աշխատաոճի մեջ ոչինչ չի փոխվելու, մենք նույն թիմն ենք:

Այստեղ ճե՞ղք չի առաջանում հասարակության և նորանշանակ վարչապետի հավատի հիմքի մեջ:

Նոր նշանակված պաշտոնյաների ով լինելը, բնական է, ամենայն մանրամասնությամբ քննարկվում են լրատվամիջոցներում: Իսկ քարոզչամեքենան վատ չի աշխատում: Հասարակության ենթագիտակցության մեջ ամրագրվում է, որ նորերը հներից տարբերվում են նրանով, որ նրանք «նորանշանակ վարչապետի մարդիկ են»: Նույն քավոր- սանիկական հարաբերությունները, որոնք արդեն բարձրաձայնվում են:

Այստեղ ճե՞ղք չի առաջանում հասարակության և նորանշանակ վարչապետի հավատի հիմքի մեջ:

Այդքանից հետո ասել, որ հարյուր կամ երկու հարյուր օր սպասենք, որ ինչ որ բան նկատելի՞ լինի…

Հավատն է խարխլվում, անջրպետ է առաջանում: Գուցե վարչապետը դրան ուշադրություն չի դարձնում, բայց դա կարող է դառնալ իր լավ սկզբի վերջը:

Ահավոր ծանր է. համակարգի գլխավոր պատերը հենց այնպես չեն փլուզվում: Կոշտ գործիքներ են պետք ու հասարակություն, որ հավատա այդ աշխատանքին ու օգնի իրեն: Եթե, իհարկե, ինքը այդ նպատակով է եկել: Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=126829&l=am/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing