Դա կլինի պետական հեղաշրջում օրենքի շրջանակում

42

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

 Պարոն Զոլյանինչպե՞ս եք գնահատում նախօրեին տեղի ունեցածզարգացումները։ Հակահեղափոխությունը սկսվա՞ծ է։

Հակահեղափոխությունը երբեք էլ չէր ավարտվել, որ հիմա էլ ասենք՝ սկսվել է: Պարզ է, որ խորհրդարանը վերջին բաստիոնն է և այդքան հեշտ չի հանձնվելու: Խորհրդարանը կորցնելով ՀՀԿ-ն և ընդհանրապես նախկին վարչակարգի այլ խմբեր կզրկվեն իրավիճակի վրա ազդելու վերջին հնարավորությունից, և պարզ էր, որ չեն հանձնվելու: Առավելևս, որ խորհրդարանն այն Սահմանադրության պայմաններում, որը գրվել էր Սերժ Սարգսյանի կողմից, այսօր ունի իրավական որոշակի լծակներ և ՀՀԿ-ն այդ լծակներն օգտագործելու է, քանի որ կորցնելու բան չունի: ՀՀԿ-ն մինչև վերջ դիմադրելու է՝ հասկանալով, որ արտահերթ ընտրություններում որևէ շանս գրեթե չունի շատ թե քիչ էական ձայներ հավաքելու: Դրա մասին վկայում է նրա չմասնակցելը Երևանի ընտրություններին:

Տեսակետ կաոր ՀՅԴն և ԲՀԿն երեկ տեղի ունեցածից հետո որպեսքաղաքական միավոր դադարեցին լինել։ Նրանք դեռ որևէ շանս ունե՞նհայտնվելու հաջորդ խորհրդարանում։

ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պահվածքն ինձ համար անհասկանալի է մնում: ՀՅԴ-ի վարքը ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք գրեթե շանս չունեն, բայց ԲՀԿ-ն, անգամ այն 7 տոկոսը, որ ուներ, վտանգեց: Կարծում եմ՝ այստեղ կամ սխալ հաշվարկի հետ գործ ունենք, կամ ինչ-որ ուժեր կանգնած են դրա հետևում, որոնց ենթարկվեց ԲՀԿ-ն: Եթե իրավիճակի շատ կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, տեղի չունենա պետական հեղաշրջում և հին վարչակարգի ներկայացուցիչները հետ չգան իշխանության, ապա կարծում եմ, որ ՀՅԴ-ի շանսերը գրեթե զրոյական են, իսկ ԲՀԿ-ի շանսերը վերջին իրադարձություններից հետո բավական կրճատվեցին:

Ի՞նչ եք կարծումարդյոք դեկտեմբերին կլինեն արտահերթ ընտրություններ։Որքանո՞վ է հավանական հանրաքվեի տարբերակըորքանո՞վ՝ հինընտրական օրենսգրքով ԱԺ արտահերթ ընտրությունները։

Ես չգիտեմ՝ արտահերթ ընտրություններ կլինեն դեկտեմբերին, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ դրեց խնդիրը, ասաց, որ պարտադիր դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները: Դա նշանակում է, որ նա պայքարելու է և գուցե նաև ռիսկի է գնալու, որպեսզի իրոք, ընտրությունները այդ ժամանակ տեղի ունենան: Ես կարծում եմ, որ այս պարագայում նման մեծ ռիսկի դիմել չարժե, որովհետև չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն այնուամենայնիվ կգնա վա-բանկ և կփորձի մեկ այլ մարդու թեկնածություն առաջադրել, ընդհուպ մինչև Ռոբերտ Քոչարյան, ինչը, ըստ էության, կլինի պետական հեղաշրջում, բայց օրենքի տեսակետից՝ օրինական: Այսինքն կլինի պետական հեղաշրջում, քանի որ ժողովրդի կամքին դեմ կգնա, բայց օրենքի ֆորմալ տեսակետից դրան ինչ-որ բան հակադրելը դժվար կլինի: Իհարկե, դա կբերի ժողովրդական ցասման, և մենք ականատես կլինենք հեղափոխության, այսպես ասած, երկրորդ սերիայի, բայց այս անգամ հեղափոխությունը կարող է չլինել թավշյա, չլինել սիրո և համերաշխության: Դա ծանր կլինի ոչ միայն այն մարդկանց համար, որոնք կկազմակերպեն այդ պետական հեղաշրջումը, այլև Հայաստանի հետագա զարգացման համար, արտաքին իմիջի համար: Ամեն դեպքում, այդ սցենարից պետք է խուսափել: Պետք է այն ճնշումը, որ հիմա կա, շարունակել, մինչև ՀՀԿ-ն հասկանա, որ արկածախնդրության չի կարելի գնալ: Եթե դրա համար անհրաժեշտ կլինի մեկ ամիս անց հրաժարական տալ, ոչ թե հիմա, ապա պետք է գնալ այդ ճանապարհով:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությանը, ապա ՀՀԿ-ի այդ փաստարկը տրամաբանական չէ, որովհետև մեկ տարի առաջ իրենք անցկացրել են գործող օրենսգրքով ընտրություններ ու հաղթեցին, ու դրանից հետո կասկածի տակ չէին դնում իրենց հաղթանակը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե կա համաժողովրդական մոբիլիզացիա, ինչ օրենսգրքով էլ անցկացվեն ընտրությունները, դրանք կլինեն ազատ, արդար և խախտումները կբացառվեն, ինչպես դա եղավ Երևանի ընտրությունների ժամանակ: Բայց իհարկե, երկարաժամկետ հեռանկարում պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը:

Ո՞վ կարող էր կանգնած լինել ԱԺ կանոնակարգ օրենքը փոփոխելու հետևումում կարող էր սա ձեռնտու լինել։

Այստեղ առանձնապես շատ դժվար չի կռահել, թե ով կարող է դրա հետևում կանգնած լինել՝ կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ երկուսը միասին: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը անմասն չէ՝ հաշվի առնելով, որ վերջերս եղավ ՀՀԿ ժողով: Գուցե նաև կան էլի ուժեր, որոնց մասին հիմա դժվար է ասել, գուցե ներքին, գուցե արտաքին: Բայց, ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին կարելի է խոսել որպես այդ իրավիճակի հիմնական շահառուներ :

Ի վերջո, դարձյալ հանրային ճնշմա՞մբ է հնարավոր հասնելփոփոխություների։

Իհարկե, կարելի է հասնել փոփոխությունների, ինչպես մենք տեսանք հեղափոխության ընթացքում, բայց այսօր մի փոքր ավելի դժվար է Նիկոլ Փաշինյանի գործը, քանի որ այն ժամանակ, լինելով ընդդիմության առաջնորդ, նրան պետք էր կազմալուծել եղած համակարգի աշխատանքը, և սա համեմատաբար ավելի հեշտ նպատակ էր։ Այսօր նա մի կողմից պատասխանատու է պետական համակարգի գործունեության համար, բայց մյուս կողմից էլ նաև հանդես է գալիս ժողովրդական ընդվզման կազմակերպիչի դերում, և այստեղ որոշակի հակասություն կա։

Իսկ մյուս կողմից էլ, ՀՀԿ-ն, գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մնալու են այսպես ասած խաղաղ պայքարի շրջանակներում, դրանից որոշակի հետևություններ են արել և այսօր իրենց ավելի հանգիստ են զգում, քան ապրիլ-մայիս ամիսներին էր։ Այնպես որ, կարծում եմ՝ միայն ժողովրդական ճնշման արդյունքում արդյունքի հասնել չի լինի։ Եվ կարծում եմ, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը պետք է օգտագործի այն ռեսուրսները, որոնք այսօր առկա են պետական համակարգում և կարողանա բացատրել բոլոր խաղացողներին, որ ի վերջո բոլոր կողմերի համար ձեռնտու է արտահերթ ընտրությունների անցկացումը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache