good-banner
Լրահոս

Դա տեղի կունենա ավելի արագ, քան թվում է

 

Արեւմտյան հանրությունը Թուրքիայի առաջ դրել է մի շարք խնդիրներ, որոնք նա պետք է լուծի, երբեմն իր ու իր դաշնակիցների շահերին հակառակ: Այս կապակցությամբ, Թուրքիան պետք է սահմանի հարաբերությունները հարեւանների, հակառակորդների ու գործընկերների հետ:

Օրինակ, Թուրքիային հասկացնել են տվել, որ ֆորմալ հարաբերությունները բավական կարեւոր են ՆԱՏՕ-ի համար: Այսինքն, եվրատլանտյան գործընկերությունը բավական կարեւոր է Թուրքիայի ու Հայաստանի համար: Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է:Այս հանգամանքն ընդունելով, Թուրքիան պետք է մոռանա Հայաստանի հանդեպ որեւէ պահանջ, չնայած Ադրբեջանի հետ հարաբերությանը: Թուրքիան պետք է հանգի այն բանին, որ հրաժարվում է պատերազմին որեւէ միջամտությունից ու Հայաստանի դեմ ճնշումից, նախեւառաջ՝ շրջափակումից:

Թուրքիայի համար դա դժվար կլինի իրականացնել, բայց ստիպված է: ՆԱՏՕ-ում հասկացել են, որ 2016-ի ապրիլին պատերազմը Ղարաբաղում հնարավոր էր դարձել այն պատճառով, որ Ռուսաստանը հասկացել էր, որ Հայաստանը շրջափակված ու մեկուսացված է միջազգային պլանում: ՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանը հանել այդ վիճակից, նախեւառաջ հաղթահարել Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունները:Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապ ունի ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հաշտության, այլեւ Հարավային Կովկասը Ռուսաստանի գերակայությունից հանելու հետ: Կա այն բանի ընկալումը, որ Ռուսաստանի վերահսկողությունից Հայաստանը դուրս բերելուց հետո այդ վերահսկողությունից դուրս կգա նաեւ Ադրբեջանը:

Ընդ որում, դա տեղի կունենա ավելի արագ, քան թվում է: Այսպիսով, ՆԱՏՕ-ն հայ-թուրքական հարաբերության կարգավորման հնարավորություններ ունի:Սակայն ինչո՞ւ է Թուրքիան հաշտության առաջարկով դիմել Ռուսաստանին: Հնարավոր է այն պատճառով, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է երկու «հակագործընկերների» միավորումը, հաշվի առնելով, որ դիմակայությունը ոչինչ չի տալիս ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին: ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ավելի վերահսկելի ու հասկանալի հարաբերություն: Ռուսաստանը դժվարությամբ է հասկանում, թե որոնք են հնարավոր հեռանկարները:Թուրքիայի գոյատեւման քաղաքական գլխավոր գործոններից մեկը նրա անդամությունն է ՆԱՏՕ-ին, սակայն վերջին տասնամյակում Թուրքիան գործնականում հեռացել է Դաշինքից, ունենալով լուրջ հակասություններ: Լուրջ հակասությունները Գերմանիայի եւ Եվրոպայի այլ պետությունների հետ առավել քան էական են դարձել, եւ եվրոպական պետությունները ցանկանում են օգտվել առիթից ու թույլ չտալ Թուրքիայի վերադարձը եվրոպական նախագիծ: Սակայն Թուրքիայի հարաբերությունները վատացել են հատկապես ԱՄՆ-ի հետ, որն ակտուալացնում է ներկայիս բոլոր տարածաշրջանային խնդիրները:

Թուրքիան անցել է միջազգային մեկուսացման ու շրջափակման փուլը, նկատի ունենալով ոչ միայն Եվրոպայի ու ԱՄՆ-ի, այլեւ Մերձավոր Արեւելքի պետությունների հետ հարաբերությունները: Քաղաքական այս գործոնն անկասկած կհանգեցնի տնտեսական դժվարությունների:Թուրքիային հրում են Ռուսաստանի հետ մերձեցման ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական պլանում: Դա իրականության մեջ կհանգեցնի «կրկնակի զսպման» ռազմավարությանը, որն առավել քան արդյունավետ կդառնա: Երկու պետությունները չեն ցանկանում ենթարկվել Արեւմուտքին եւ ձգտում են տոտալ անկախության: Սակայն այդ մարտավարությունը ժամանակակից աշխարհում չի անցնում, եւ դրա համար հարկ է վճարել:Արեւմուտքը ձգտելու է այս երկու պետությունները հասցնել տնտեսական ճգնաժամի, ինչը կհանգեցնի քաղաքական ցնցումների եւ հնարավոր է հեղափոխության: Այս իրավիճակը բավական հակասական է:

Ներկայում ՆԱՏՕ-ի անդամը դառնում է Դաշինքի ու հատկապես ԱՄՆ-ի հակառակորդներից մեկը:Հարց է ծագում, թե ինչու է հենց Գերմանիան կանգնել Թուրքիային հակակշռի պիկին: Այժմ կասկած չկա, որ Գերմանիան ձգտում է եվրոպական առաջնորդ դառնալ, եւ անգլո-սաքսոնական տերություններին ոչինչ չի մնում, քան հաշտվել դրա հետ՝ չնայած հենց Գերմանիան կարող է թուրքական քաղաքականության ռևիզիա անել:ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այլեւս չեն կարող Թուրքիայի բարի գործընկերների դեր խաղալ, չէ՞ որ հենց ԱՄՆ-ում է ծագել Թուրքիայի հետ կապված սուր խնդիրը:

Մեծ Բրիտանիան հիմա դրա ժամանակը չունի, զբաված է Եվրամիության խնդիրներով, Եվրոպայում չկա մեկը, որը կկարողանա դիմակայել Թուրքիային:Այսպիսով, Թուրքիան Արեւմուտքում երկու հակառակորդ ունի՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան: Ընդ որում, եթե Մեծ Բրիտանիան պատրաստ է միշտ աջակցել ԱՄՆ-ին, ապա Եվրոպայում Գերմանիային աջակցում է Ֆրանսիան:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing