ԴԱ ՈՉ ՄԵԶ Է ՍԱԶԱԿԱՆ, ՈՉ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ

0

hraparak.am -«Ստորագրահավաքը բուռն թափով ընթանում է, վստահաբար անհրաժեշտ ստորագրությունների թիվը և կարծում եմ, որ շատ ավելին կհավաքվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար հայտարարված ստորագրահավաքին։

Նա ասաց, որ Փաշինյանի թեկնածությունը կառաջադրվի հավանաբար այսօր, եթե ոչ՝ վաղը։

Անդրադառնալով Ֆելիքս Ցոլակյանին ԱԱԾ պետ նշանակելու վերաբերյալ գրառումներին ու առաջարկներին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մեծագույն հարգանք ունեմ Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ և էդ հարգանքն ունեցել եմ մինչև իր քվեարկությունը։ Իսկապես կա էդ հարգանքն իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է իր թեկնածությանը, իմ գրառումը եղել էր այն մասին, որ ինձ գրում են էդ մասին շատ։ Եվ ես պատասխանում էի ուղղակի, որ որևէ գրառում, որևէ հիմնավոր թեկնածություն, ծրագրային առաջարկ չի անտեսվում։ Ամեն ինչն էլ դիտարկվում է»։

 Միրզոյանն ասաց, որ Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել, և կարծում է, որ այդ քվեարկությունից հետո նրա հետ հանդիպել ու քննարկել այդ հնարավոր նանակումը, տեղին չէր լինի ու անհարգալից կարող էր լինել թե՛ Ցոլակյանի, թե՛ իրենց նկատմամբ։ «Էս պրոցեսը դրա մասին չի, պաշտոնների սակարկություն չի, որ ա՛յ, կքվեարկես՝ պաշտոն կստանաս, չկա էդպիսի բան։ Դա ո՛չ մեզ է սազական, ո՛չ Ֆելիքս Ցոլակյանին»։

Hraparak.am-ի հարցին, թե էլ ի՞նչ հավանական կադրեր կան, որ իրենց աչքի տակ են ապագա կառավարութունում տեղ ունենալու տեսանկյունից, պարոն Միրզոյանն ասաց․ «Շատ հավանական կադրեր կան, հիմա չեմ բարձրաձայնի»։ Իսկ ՀՀԿ-ում կամ գործող իշխանություներում, առհասարակ, կա՞ն այդպիսի կադրեր։ «Ես ասել եմ, որ որևէ ազնիվ և պրոֆեսիոնալ մարդ չպիտի անհանգստանա էն մասին, թե ինչ է լինելու իր հետ։ Մարդիկ, որոնք կարող են շարունակել իսկապես նպաստ բերել Հայաստանի զարգացմանը էն քաղաքական կուրսի շարջանակներում, որը մենք ունենք և առաջարկելու ենք, էդ մարդիկ պետք է, բնականաբար, շարունակեն աշխատել»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache