ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

0

hraparak.am — Facebook սոցիալական ցանցում երեկվանից տարածվող՝ արտերկրում բնակվող հայաստանցիների հայտարարությանն այս պահի դրությամբ միացել է մոտ երկու հարյուր մարդ՝ աշխարհի տարբեր պետություններից։

Հայտարարությունում ասվում է․ «Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache