Լրահոս

Դարի խաբեբայություն. Թուրքիայում պետական հեղաշրջումը ներկայացում էր՝ բեմադրված Էրդողանի կողմից

 

erdogan

nyut.am — Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը իմիտացիա էր: Այս մասին РЕН ТВ-ին ասել է քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը: Ըստ նրա` այդ ձևով Թուրքիայի ղեկավարը «մաքրեց» իր քաղաքականության հետ չհամաձայնվող զինվորականների շարքերը: «Նման միջադեպի պարագայում կարելի էր առիթ ստեղծել և միանգամայն օրինական ձևով «մաքրել» բանակը: Վերջին ժամանակներս զինվորականների շրջանում դժգոհություն էր հասունանում նրա քաղաքականության դեմ: Ու եթե գործը հասներ իր գագաթնակետին, հեղաշրջումը կարող էր լինել ավելի մասշտաբային ու լուրջ: Նման կանխարգելիչ միջոցով Էրդողանը հասավ իր նպատակին»,- հայտարարել է Մուխինը` նշելով, որ Թուրքիայում տեղի ունեցածը նախագահին կօգնի ամրապնդել իր իշխանությունը:

Որ հեղաշրջումը իսկական չէ, ցույց է տալիս նաև ամերիկացի քաղաքական գործիչների արձագանքը: Ըստ փորձագետի` Էրդողանի դաշնակիցները գիտեին, որ այդ ամենը գլոբալ ներկայացում է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...