Լրահոս

Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող է լինել. Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

 

Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է, դաշինքի նկատմամբ շարունակական հաջորդականության վերաբերմունքի արդյունքը կարող է լինել, բայց մնացած խնդիրները պարզաբանումից հետո մենք կտեղեկացնենք, այլ տեղեկություններ մենք չունենք:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՕՐՕ դաշինքի առաջնորդներից մեկը՝ Սեյրան Օհանյանը: Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց մեր տեղեկությունը, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցներում քննադատում էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, քննադատել էր նաեւ Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեն։ Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara