good-banner
Լրահոս

Դաշինքները Սերժ Սարգսյանին գահընկեց անելու ձևը գտել են…

 

c0305a2f7ab03abb145068c5ef2b6dc3

Կողքից, երբ որևէ կուսակցության, ասել է թե՝ որևէ քաղաքական գործչի համակիր չես, ամեն ինչ այնքան պարզ է երևում, նման այն բանին, որ չսիրահարված աչքերով ես ամեն ինչին հետևում:

…Թե չէ էլ թմբկաթաղանթ չմնաց՝ առաջ միայն տվյալ ընդդիմադրի անունն էին տալիս, հիմա դաշինքով են վրա տվել: Էսինչ դաշինքը եկավ, մի հատ տա՜շ… Էնինչը եկավ մի հատ տու՜շ…

Վովա Գասպարյանը նման դեպքում կասեր՝ խմբակայի՜ն գործ է: Ինչքան գիտեմ, խմբակային հարձակումը ավելի ծանր հանցանք է: Խմբակային՝ ժողովրդի դեմ:

Զորօրինակ Սեյրանը՝ էդ ի՜նչ դեմքերով է գալիս: Ասում է, որ բոլորն ընդդիմադիր են՝ մեկը մյուսից մռու:

Դե հա, բախտ ենք ունեցել համտես անելու՝ ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ, խոստովանենք, որ վերջին շրջանում մռու տեսքով սուրքիթ պղպեղն էլ է մեզ հուսախաբ անում: Քիթը թրի պես սուր, ինքը նետի պես բարակ, ասում է՝ իշխանությանը կկծեմ, բայց հետո տեսնում ես, որ իշխանությանը համտես է անում ու հաճույքից մռլտում՝ ի՜նչ քաղցր է:

Մեր դաշինքի ղեկավարներն էլ են այդպես: Էնպես մի թունդումը խոսում են, որ ասում ես՝ դաղեցի՜ն պրծան…

Վերջերս դիվանագիտական նկատառումներով բիբար վաճառող մի կնոջ հետ զրուցեցի.

-Չե՞ս ասի, էդ ստիլյագ հագված բիբարները խի՞ չեն մի քիչ տաք…

— Վա՜յ, քույրիկ ջան, դու դրանց ինտելիգենտ տեսքին մի նայի է՜, դրանք շիթիլ ենք արել քաղցր բիբարների կողքին ու իրենք էլ նույնն են դարձել:

Հա՜… դրանց շիթիլ են արել, բոլորիս աչքիս առաջ ու հիմա թե հավատում եք, վայելե՜ք…

Գիտե՞ք վերջերս ինչ եմ մտածել: Էս բոլոր դաշինքները այնքա՜ն են ուզում , որ Սերժ Սարգսյանը չլինի, որ միացել են նրան ու համատեղ պայքարում են նրա դեմ… Ախր դե ուրիշ բան չկա: Ծիծակավարի խաղ են տալիս… Իբր խայթում, խայթմթում են

… ու պաչի՜կ…

Հասմիկ Բաբաջանյան

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing