Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

84

Lragir.am թվականին հիմնադրված Դաշնակցությունը, ըստ ամենայնի, կվերադառնա իր նախնական առաքելությանը՝ հայկական պետականության ստեղծում, պահպանում եւ զարգացում: Վերջին մի քանի տասնյակ տարիներին կուսակցությունը հեռացել էր այդ առաքելությունից՝ համարելով, որ չի կարող նպատակին հասնել, եթե չմասնակցի Հայաստանի կառավարմանը:

Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին, ՀՅԴ ղեկավարությունն ստանձնած մարդկանց մերկանտիլությամբ, ինչպես նաեւ անկախ Հայաստանում եւ Արցախում քաղաքական համակարգի կոռումպացված ու քվոտավորված համակարգով:

Արդյունքում Դաշնակցությունը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին շնորհազրկված էր, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության անքակտելի մասն էր անգամ կոալիցիայից դուրս գալու դեպքում:

Հիմա, երբ համակարգը կոռումպացված ու քվոտավորված չէ, Դաշնակցությունը կարող է վերադառնալ նախկին առաքելությանը եւ աշխատել հայկական պետականության համար՝ բարձր կանգնելով Հայաստանի քաղաքական համակարգից:

Առայժմ ՀՅԴ-ն իր անհեռատես ղեկավարների իներցիայով փորձում է տեղավորվել նոր Հայաստանի քաղաքական ներկապնակում: Սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ֆիասկոն, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից խայտառակ դուրս գալը հասկացրին, որ Դաշնակցությունը շանսեր չունի:

Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ միայն շանս, այլ նաեւ իմաստ չկա: Եթե Դաշնակցության ղեկավարությունն ավելի հեռատես քաղաքականություն վարեր ու ազգային-պետական մտածողություն ունենար, պետք է գար եզրակացության, որ հիմարություն է կուսակցության հսկայական ներուժը՝ մարդկային, նյութական, պատմական դերն ու փորձը, մսխել Հայաստանում կուսակցության ղեկավարության համար քվոտաներ ապահովելու վրա:

Դաշնակցությունը կարող է ազգային կողմնորոշիչի, ազգային հարթակի դեր ստանձնել, եթե չմրցակցի մյուս կուսակցությունների հետ, այլ զբաղեցնի իր արժանի տեղը: Դաշնակցությունն արժանի չէ մանր քաղաքական ինտրիգների, երբ նրա ուսերին գլոբալ առաքելություն է դրված:

Այժմ այդ առաքելությունն ավելի քան պահանջված է Մերձավոր Արեւելքում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցողի ֆոնին: Այդ առաքելությունն իրականացնելու համար Հայաստանի իշխանությունում անգամ ընդդիմադիր դիրքը միայն խանգարելու է ու կապելու ձեռքերը: Ժամանակն է, որ Դաշնակցությունն օգտագործի իր մեծ ներուժը ի շահ ազգի:

Դաշնակցությունը միշտ կլինի Առաջին հանրապետությունը հիմնած կուսակցությունը, այլ կլինի Ղարաբաղն ազատագրած կուսակցությունը: Մնում է երրորդ՝ գլխավոր առաքելությունը՝ հայերի իրավունքների վերականգնումն Արեւելյան Անատոլիայում եւ վերադարձ Սեւրի պայմանագրին:

ՀՅԴ մանր, մերկանտիլ քաղաքական գործիչները պետք է անցյալում մնան, եւ նրանց տեղը պետք է գան մարդիկ, ովքեր գիտակցում են կուսակցության առաքելությունն ու ներուժը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache