Դատարանը վերադարձրել է Արթուր Վանեցյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցադիմումը

37

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Ըստ դատական դեպարտամենտի տեղեկատվական համակարգի հրապարակման` Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումում եղել են որոշ խախտումներ, որոնք վերացնելու համար էլ վերադարձվել է հայցվորին` դրանից հետո դարձյալ դատարան ներկայացնելու համար։

Այդ հայցով Քոչարյանի որդին Վանեցյանից փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջում հորը զրպարտելու համար։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache