Դատախազները Տավուշի մարզում դատերին չեն ներկայանում

28

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված, քրեական գործերով դատավարության շատ նիստեր չեն կայանում քրեական գործով մեղադրողների չներկայանալու պատճառով:

Դրա հետեւանքով շատ դատավարություններ ամիսներով ձգձգվում են, խախտվում է ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու սկզբունքը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակիցները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քննվող դատական գործերի վերաբերյալ նշում են, որ տվյալ նիստը չի կայացել քրեական գործով մեղադրողի բացակայության պատճառով:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները չգիտեն, թե ինչ է դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալու պատճառը: Դատավորները այդ կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache