Լրահոս

Դատի եմ տալու նման սուտ տեղեկություններ տարածելու համար․ Սուքիաս Ավետիսյան

 

Տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ռեյտինգայինով առաջադրված Սուքիաս Ավետիսյանին Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Վարդան Ղուկասյանը հրապարակավ 2 «հզոր ապտակ» է հասցրել, հերքում են թե՛ Սուքիաս Ավետիսյանը, թե՛ Վարդան Ղուկասյանը:

Այս մասին գրել է «Փաստ» օրաթերթը։

Tert.am-ի հետ զրույցում Սուքիաս Ավետիսյանը, տեղեկանալով, որ շատ գեղարվեստական ներկայացված են այդ ապտակների մանրամասները, (ըստ այդմ՝ ներկաները, ինչպես Րաֆֆու «Սամվելում», բարձրաձայնել են՝ արժանի էր») ասել է. «Ես էլ շատ գեղարվեստորեն իրենց դատի եմ տալու նման սուտ տեղեկություններ տարածելու համար։ Էդ ո՞ր արդուկած ուղեղն է նման բան գրել»:

Ընդ որում, Սուքիաս Ավետիսյանը հերքում է, թե այս քարոզարշավի ընթացքում իր ու Ղուկասյանի ճանապարհները խաչաձևվել են բառի բուն և փոխաբերական իմաստով, այսինքն՝ որ իրենք այս ընթացքում հանդիպել են իրար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

dialogue.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara