Դավաճանությունը չանցավ

1

Հայաստանը հավասարակշռությունը պահպանում է սահմանին կանգնած զինվորների շնորհիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն «Նյու Յորք Թայմսում» հոդված է գրել՝ ԱՄՆ-ին մեղադրելով դավաճանության մեջ: «Եթե ՆԱՏՕ-ն զինում է ահաբեկիչներին, որոնք սպառնում են ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրի, նորմալ չէ», — գրում է Չավուշօղլուն: ԱՄՆ-ն չի պատասխանել մեղադրանքին՝ հասկացնելով, որ իր շահերն ունի եւ մտադիր չէ հրաժարվել դրանցից:Քրդերն իրենց հերթին Ռուսաստանին են մեղադրում դավաճանության մեջ, որ զինվորականներին դուրս է բերել Աֆրինից եւ կանաչ լույս վառել թուրքերի ներխուժման համար: Ի պատասխան ռուս փորձագետները, միմյանց հերթ չտալով, փորձում են ապացուցել, որ այդպես չէ:

Մենք հավատարմության երդում չենք տվել քրդերին, նշանակում է, որ համագործակցությունից հրաժարվելը դավաճանություն չէ, ասում են ռուս փորձագետները: Նրանք հավաստիացնում են, որ քաղաքականությունում դավաճանություն չի լինում, կան միայն շահեր:Մի քանի ամիս առաջ նույն փորձագետները լիովին այլ երգ էին երգում: Ռուսական եթերը բուռն դժգոհությամբ էր արձագանքել ԵՄ եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրմանը, եւ Հայաստանին անգամ ման եկող կին էին անվանել:

Հայաստանի իշխանությունները փիլիսոփայորեն են վերաբերվում այդպիսի հարձակումներին՝ խանդում է, ուրեմն սիրում է: Հայաստանի իշխանությունները չասացին, որ Ռուսաստանին հավատարմության երդում են տվել, ուրեմն ոչ մի դավաճանություն էլ չկա:Հայաստանն այլ ճանապարհով է գնում, առանց առճակատման: Հայաստանն ամեն ինչ անում է ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը: Նախարարը հիշեցրել է, որ պետության ղեկավարը եւ ինքը բազմիցս խոսել են այդ մասին:

«Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար, ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերությունից, օգտագործելով դաշնակցային իրողությունները եւ սպառազինություն գնելով ավելի ցածր գներով», ասել է նախարարը:

Հայաստանը չի մեղադրում Ռուսաստանին դաշնակցային պարտավորությունները խախտելու մեջ, այլ «հավասարակշռությունն է պահպանում» ազգային բարիքների ու սահմանին կագնած տղաների կյանքի հաշվին:Հայաստանը կարող է իրեն «չարություններ» թույլ տալ. մենք ԵՏՄ միակ երկիրն ենք, որտեղ չեն արգելել «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը: Կոմեդիայի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին: Ֆիլմը դիտել ցանկացող ռուսները կարող են այցելել Երեւան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache