Լրահոս

Դավիթ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն է

 

ԱԺ ընտրություններից հետո, տևական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում և մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։

«168 Ժամ»-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Թերթը հիշեցրել է, որ վերջինս 1997-1998թթ. Զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետև 1998-2007թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը։ Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2016թ. սեպտեմբերից։ Մինչ այդ նա աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, ապա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում։

Ի դեպ, թերթի աղբյուրները նաև նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing