Լրահոս

Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվեց միջազգային 5 խոշոր կառույցներ

 

Davit-Sanasaryan

168.am – «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով վերջին երեք նորությունների մասին` կապված Դավիթ Սանասարյանի գործի հետ:

«1. Տեղեկացանք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ այցելություն են իրականացրել «Նուբարաշեն», առանձնազրույցներ են ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի հետ:

Ներկայում Դավիթը ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, քանի որ ունի նաև մեջքի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նշանակվել է անհրաժեշտությամբ պայմանավորված նեղ մասնագետի խորհրդատվություն:

2. Երկրորդ նորությունն այն է, որ այսօր Դավիթ Սանասարյանի գործն ամենայն մանրամասնությամբ` սկսած հուլիսի 18-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց, հուլիսի 30-ին առևանգվելուց, ծեծի ենթարկվելուց, խոշտանգվելուց մինչ երեկ` 09-ը օգոստոսի, տեղի ունեցող զարգացումները, ուղարկվեց 5 միջազգային կազմակերպություններ նախորդ չորսի փոխարեն, որոնք են`

EEAS, US diplomacy, Amnesty International, People in Need և Freedom House:

Այս կազմակերպությունների արձագանքների և հետագա զարգացումների մասին ձեզ անպայմանորեն կտեղեկացնենք ընթացքում:

3. Երրորդը` մեզ այսօր Բրատիսլավայում գործող Գլոբալ Անվտանգության Ֆորումից հայտնեցին, որ Դավիթի գործը, իրենք էլ իրենց հերթին ուղարկել են իրենց հարյուրավոր գործընկերներ կազմակերպությունների, և նաև պաշտոնական նամակ են ուղարկել Բրատիսլավայում ՀՀ դեսպանին` խնդրելով զբաղվել Դավիթի գործով: Նրանք նաև վերջին իրադարձությունների ու Դավիթի ապօրինի բանտարկության մասին ինֆորմացիա են հրապարակել իրենց պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing