Դավիթաշենի կամրջի վրա կասկածելի վարքագիծ ցուցաբերած քաղաքացին տեղափոխվել է ոստիկանություն

29

Հուլիսի 30-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագծով քաղաքացի է կանգնած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ա. Հ.-ին (ծնված 1980 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժանմունք:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache