Դաժան սպանություն` «պրիվետ Ռոբ»-ի համար

435

1in.am — Ռոբերտ Քոչարյանն իր ընդդիմախոսներին կամ վերացնում էր, կամ ուղարկում բանտեր` մտացածին ու հորինովի հոդվածներով:

Սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը շատ ավելի հրեշավոր է եղել, քան կարող են նույնիսկ փաստել վիճակագրությունն ու չոր փաստերը:

2011թ-ին Հայաստան հյուր էր ժամանել ջավախքահայ Պողոս Պողոսյանը, սեպտեմբերի 25-ին ընկերների հետ գնացել էր «Առագաստ» սրճարան, որտեղ իր գավառական ճաշակը ջազով հարստացնելու էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Չգիտենք` Պողոսյանը մի քիչ գինովցա՞ծ է, եղել, թե՞ անսահման ուրախացել է նախագահին տեսնելով, բայց արտասանել է «պրիվետ Ռոբ» արտահայտությունը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Սպանությունից մի քանի օր հետո, Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Ահա այսպես էր Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում իր հանցագործ շրջապատին:

Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը ունի երկու կարևոր ենթաշերտ: 1999-ի հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործությունից հետո երկրում այնպիսի սարսափի մթնոլորտ էր, որ այդ երեկո «Առագաստ» սրճարանում ներկա գտնվողներից որևէ մեկը չհանդգնեց հանրությանը պատմել տեղի ունեցած ոճիրի մասին` գերադասելով չհայտնվել Քոչարյանի քինախնդրության թիրախում: Խոսեց միայն լրագրող Մարկ Գրիգորյանը, ում դեմ շուտով մահափորձ կազմակերպվեց, ինչի հետևանքով նա հեռացավ Հայաստանից և երկար տարիներ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:

Սակայն այս պատմության ավելի զազրելի տեսարանը կապված է ՀՅԴ վարքագծի հետ: Պողոս Պողոսյանը դաշնակցական էր, ու «հավատավոր ընկերները»` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, նրա շիրիմին երդվեցին վրեժխնդիր լինել Պողոսյանի սպանության համար: Սա ստոր մի պատմություն է նրա մասին, թե ինչպես ՀՅԴ-ն օգտագործեց իր ընկերոջ արյունը` կոալիցիոն պաշտոններ ստանալու նպատակով: Ոչ պակաս ուշագրավ է նաև Ռոբերտ Քոչարյանի ցինիզմը, որը տարիներ անց լրագրողների հարցին ի պատասխան «չհիշեց» Պողոս Պողոսյանի մասին:

Եթե Ռոբերտ Քոչարյանի ձեռքին հնար լիներ, նա այսօր էլ կպատվիրեր սպանել իր դեմ գրող լրագրողներին: Սակայն ժամանակները փոխվել են, Քոչարյանը «քաղաքակրթվել» է և ընդամենը դատի է տվել «Առաջին լրատվական»-ին: Սակայն քինախնդրությունը «քաղաքակիրթ» չի լինում, մանավանդ Քոչարյանի նպատակը նույնն է` լռեցնել ազատ խոսքը: Այս անգամ` անօգուտ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache