Դաժան ու առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի

2

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache