Լրահոս

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. բախվել են 01-ն ու կվադրացիկլը. 13 և 14 տարեկան երեխաները մահացել են.

 

Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց բախվել են ВАЗ 2101 մակնիշի 56 ՏՍ 272 համարանիշի ավտոմեքենան և կվադրացիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com –ը վթարի հետևանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը, գիտակցության չգալով՝ նույնպես մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին, մեկը 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն էր, իսկ մյուսը՝ 13-ամյա Գոռ Խաչատրյանը, իսկ վիրավորը 13 տարեկան Երեմ Հախվերդյանն է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing