good-banner
Լրահոս

Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը. Կոմանդոս

 

komandos-2-600x400

armlur.am-ը գրում է. Արկադի Տեր-Թադևոսյանը դժվարանում է մեկնաբանել` ինչ խաղեր են ընթանում Արցախի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմանդոսն այսօր վստահեցրեց, որ Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին. «Խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու: Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը: Այսինքն` Ադրբեջանը նորից ստոր քայլ է արել: Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը»: Ըստ Կոմանդոսի` ռուսական կողմը հայտարարում է, թե Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը. «Եթե մենք որևէ տարածք հանձնենք, ապա կօգնենք հակառակորդին մոտենալ ու ավելի արագ խեղդել մեզ: Ռուսաստանը շատ լավ դա հասկանում է»: Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ` Ռուսաստանը տնտեսական շահեր ունի:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am