Դեղձի օգտակար հատկությունները
Ամառային այս շոգ օրերին ինչը կարող է այնքան հաճելի լինել, որքան տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով սնվելը: Խոսենք դեղձի օգտակար հատկությունների մասին:
Դեղձը հարուստ է բազմաթիվ վիտամիններով և հանքային նյութերով: Մեկ դեղձի մեջ պարունակում է օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ վիտամին C-ի 3 / 4-ը: Պարունակում է նաև արյունատար անոթների համար կարևոր կարոտին, ֆոսֆոր, երկաթի աղեր և կալիում , որը լավացնում է հիշողությունը , բարձրացնում աշխատունակությունը: Բացի դրանից, դեղձը բարձրացնում է տոնուսը և օգնում է հաղթահարել դեպրոսիան:
Դեղձը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սրտային ռիթմի խանգարումներ, արյան պակաս, անեմիա, ստամոքսի հիվանդությունների՝ թթվայնության նվազմամբ պայմանավորված: Նրանք, ովքեր ունեն խնդիրներ ստամոքսի հետ, խորհուրդ է տրվում խմել 50 գրամ դեղձի հյութ, ուտելուց 15-20 րոպե առաջ:
Այս միրգն օգտակար է նաև նրանց համար, ովքեր հետևում են իրենց մաշկին: Դեղձն ավելի ճկուն է դարձնում մաշկը և ուշացնում է կնճիռների առաջացումը: Միրգը հարուստ է A, B, C վիտամիններով: Նրա բաղադրության 11%-ը ածխաջրեր են: Դրանից հետևություն, որ շաքարային դիաբետ ունեցողներին դեղձը խորհուրդ չի տրվում: Միջին չափի մեկ դեղձի մեջ պարունակում է 35 կալորիա:
Չինաստանը համարվում է դեղձի թիվ մեկ արտահանողը: Դեղձը չինացիների համար երկարակեցության և անմահության խորհրդանիշն է:
Դեղձը սննդարար նյութերի և վիտամինների մեծ աղբյուր է հանդիսանում: Այն պարունակում է վիտամիններ` A, C, E, K, B1, B2, B3 B6, ֆոլիաթթու: Դեղձը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր` կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, մանգան, ֆոսֆոր, ցինկ և պղինձ: Այս համեղ միրգը պարունակում է քիչ քանակությամբ կալորիաներ, ոչ հագեցված ճարպեր:
Դեղձի բուժիչ հատկությունները
Հակաօքսիդանտ հատկություններ
Դեղձը պարունակում է քլորաթթու (chlorogenic acid), որն օրգանիզմում կատարում է պաշտպանական ֆունկցիա: Դեղձի մեջ առկա լյուտեինը (lutein), զեաքսանթինը (zeaxanthin) և բետա-քրիտոքսանթինը (beta-crytoxanthin) հավաքում են թթվածնից առաջացած ազատ ռադիկալներն և թույլ չեն տալիս, որ դրանք վնասեն մեր օրգանիզմը և տարբեր հիվանդությունների հիմք ստեղծեն:
Հիպոկալեմիա
Դեղձը պարունակում է կալիում, որը կարևոր նշանակություն ունի նյարդային ազդակների և մարմնի բջիջների նորմալ գործունեության համար: Կալիումը կարգավորում է նաև մարսողական գործընթացները, յուրացնում է ածխաջրերը, պահպանում է մկանային հյուսվածքների նորմալ վիճակը և էլեկտրոլիտների հավասարակշռությունը: Օրգանիզմում կալիումի պակասը նպաստում է հիպոկալեմիայի առաջացմանը, որը հանգեցնում է մկանների թուլության և սրտի անկանոն աշխատանքի:
Քաղցկեղ
Դեղձը պարունակում է ֆենոլային և կարոտենոիդ բաղադրիչներ, որոնք ունեն հակաքաղցկեղային հատկություններ և պայքարում են կրծքի, թոքերի և հաստ աղիի քաղցկեղի դեմ: Հետազոտությունները պարզել են, որ դեղի մեջ առկա քլորլորաթթուները և նեոքլորաթթուները կանխում են քաղցկեղածին բջիջների առաջացումը՝ միևնույն ժամանակ, չվնասելով դրանց շուրջ գտնվող նորմալ բջիջներին: Ի տարբերություն այս թթուների գործունեության` քիմիաթերապիան ոչնչացնում է և՛ նորմալ, և՛ քաղցկեղածին բջիջները:
Մաշկի խնամք
Դեղձը պարունակում է վիտամին C, որը պաշտպանում է մաշկը վնասակար ազատ ռադիկալներից և ինֆեկցիաներից: Հայտնի է նաև, որ դեղձը պաշտպանում է մաշկն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Դեղձն օգտագործվում է դեմքի համար նախատեսված կոսմետիկական բազմաթիվ քսուքներում: Դեղձի մեջ առկա ֆլավոնոիդները, կարևոր վիտամինները և հանքանյութերը հեռացնում են մաշկի մահացած բջիջները, թարմացնում են մաշկը և ապահովում մաշկի խոնավությունը: Դեղձի հակաօքսիդանտներն օգնում են ազատվել դեմքի սև կետերից և այլ տհաճ թերություններից:
Առողջ աչքեր
Դեղձը հարուստ է բետա-կարոտինով, որն օրգանիզմում հեշտությամբ փոխակերպվում է վիտամին A-ի: Բետա-կարոտինը նպաստում է աչքերի առողջ մնալուն և կանխում է կուրությունը, քսերոֆտալմիան: Ինչպես վկայում են հետազոտությունները՝ լյուտեինը և զեաքսանթինը կանխում են աչքերի պիգմենտացիան և այդպիսով թույլ չեն տալիս տարիքային մակուլոդիստրոֆիա: Հայտնի է, որ դեղձի մեջ առկա այս բաղադրիչները պաշտպանում են աչքի ցանցաթաղանթն ազատ ռադիկալներից և շատ պայծառ լույսի վնասակար ազդեցությունից:
Հղիություն
Հղիների համար շատ կարևոր է սննդակարգում դեղձի ներառումը, քանի որ այն հարուստ է բազմաթիվ հանքանյութերով և վիտամիններով: Վիտամին C-ն նպաստում է պտղի մոտ ոսկորների, ատամների, մաշկի, մկանների և արյան անոթների առողջ ձևավորմանը և զարգացմանը: Այն նաև օգնում է, որպեսզի երկաթը հեշտ ներծծվի օրգանիզմի կողմից, որը շատ կարևոր է հղիության ընթացքում: Դեղձի մեջ առկա կալիումը հղիներին հեռու է պահում հոգնածությունից և մկանային ջղաձգումներից, իսկ մանրաթելի առկայությունն ապահովում է առողջ մարսողությունը և կանխում փորկապությունը:
Մարսողություն
Դեղձը, շնորհիվ իր մեջ պարունակվող ալկալիների և մանրաթելի, ապահովում է առողջ մարսողությունը: Մանրաթելը կլանում է ջուրը և կանխում է փորկապությունը, ստամոքսի խոցը, գաստրիտը և թութքը: Այն օգնում է մաքրել և ոչնչացնել աղիներում կուտակված թունավոր հեղուկները և կանխում է ստամոքսի քաղցկեղը: Շնորհիվ իր լուծողական հատկությունների՝ դեղձը լուծում է նաև միզապարկի և երիկամների քարերը:
Նյարդային համակարգ
Դեղձի մեջ առկա մագնեզիումը կանխում է օրգանիզում սթրեսը, անհանգստությունը և խաղաղ է պահում նյարդային համակարգը: Մագնեզիումի պակասից կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը խանգարվում է, որի արդյունքում՝ նյարդային ազդակները և մկանները դառնում են գերզգայուն: Հետազոտությունը պարզել է, որ մագնեզիումի և B6 վիտամինի ընդունումը բարենպաստ ազդեցություն է թողնում երեխաների կենտրոնական նյարդային համակարգի գերզգայունության բուժման համար: Մեկ այլ հետազոտություն պարզել է, որ մագնեզիումով հարուստ սնունդ ընդունելով՝ կարելի է բուժել դեպրեսիան:
Ճարպակալում
Դեղձը պարունակում է բիոակտիվ բաղադրիչներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում ճարպակալման խնդիրները վերացնելու վրա: Վերջին հետազոտությունները պարզել են, որ դեղձի մեջ պարունակվող ֆենոլիկ բաղադրիչներն ունեն հակաբորբոքային և հակաճարպակալման հատկություններ, որոնք պայքարում են մետաբոլիկ ախտանիշի դեմ, որը կարող է առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել:
Իմունային համակարգ
Դեղձը հարուստ է ասկորբինային թթվով (վիտամին C) և ցինկով, որոնք ապահովում են առողջ իմունային համակարգը և օրգանիզմի նորմալ աշխատանքը: Ցինկը և վիտամին C-ն արագացնում են վերքերի արագ բուժումը, իսկ հակաօքսիդանտ հատկությունները պայքարում են ինֆեկցիաների դեմ և մեղմացնում են հարբուխը, մալարիան, թոքաբորբը և աղիների թուլությունը:
Խոլեստերինի ցածր մակարդակ
Հետազոտությունները պարզել են, որ դեղձի ֆենոլիկ հատկություններն ապահովում են LDL խոլեստերինի ցածր մակարդակը և լավ HDL խոլեստերինի նորմալ մակարդակը: Նման կերպ այն կանխում է սրտի և սրտանոթային հիվանդությունների առաջացումը:
Հակածերացման հատկություններ
Դեղձը պարունակում է ցինկ, որն ունի հակածերացման հատկություններ: Ցինկով հարուստ սննդամթերքների օգտագործումը նպաստում է հակամարմինների արտադրմանը, որոնք էլ վերացնում են ազատ ռադիկալները: Իսկ տղամարդկանց մոտ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, որն էլ թույլ չի տալիս, որ տղամարդը շուտ ծերանա:
Առողջ ատամներ և ոսկորներ
Դեղձը պարունակում է ֆոսֆոր, որը, կալցիումի հետ, ամրացնում է ատամները, ոսկորները և նպաստում մարմնի հյուսվածքների վերականգնմանը: Այն նաև կանխում է կլիմաքսից հետո կանանց մոտ օստեոպորոզի առաջացումը: Ֆոսֆորով հարուստ սննդամթեքների ընդունումը նպաստում է ոսկորների վերահանքայնացմանը և ապահովում է նրանց ամրությունը: Վիտամին C-ն ամրացնում է ծնոտի ոսկորները և լնդերը, որն էլ նպաստում է ատամների ամրացմանը:
Դետոքսիֆիկացիա
Դեղձը մաքրում է օրգանիզմը և դետոքսիֆիկացիայի ենթարկում օրգանիզմը` հեռացնելով լյարդի և երիկամների տոքսինները: Հետազոտությունները պարզել են, որ դեղձի բաղադրիչներն ունեն հեպատո-պաշտպանական ֆունկցիա, որն էլ օգնում է բուժելու միգրենի, թոքախտի և շաքարախտի թերապիայից առաջացած հեպատո-թունավորումը: Դեղձն օգտագործվում է արևելյան մշակույթում թեյի արտադրության մեջ՝ որպես դետոքսիկացման միջոց:
Արյան մակարդում
Հետազոտությունները պարզել են, որ դեղձն օգնում է բուժել արյան մակարդումը, երբ արյունը դառնում է ոչ ակտիվ: Արյան մակարդելիությունն առաջանում է երեխայի ծնունդի, որովայնի վնասվածքների և հետվիրահատության հետևանքով:
Բջիջների առողջություն
Դեղձը պարունակում է երկաթ, որը շատ կարևոր է արյան կարմիր գնդիկներում հեմոգլոբինի ձևավորման համար: Որպեսզի ապահովեք բջիջների առողջությունը, օգտագործեք դեղձ կյանքի յուրաքանչյուր շրջանում:
Նեյրոդեգեներացիոն խախտումներ
Հետազոտությունները պարզել են, որ դեղձը դրական ազդեցություն է թողնում կենտրոնական խոլիներգիկ համակարգի վրա (central cholinergic system): Խոլիներգիկ համակարգը նեյրոփոխանցող համակարգ է, որը հիշողության «ողնաշարն» է և սովորելու ֆունկցիայի գրավականը: Դեղձի մեջ պարունակվող բաղադրիչները պաշտպանում են խոլիներգիկ համակարգը դեգեներացիայից և կանխում են Ալցհեյմերի հիվանդությունը:
Դեղձի տերևների թուրմն օգտակար է հազը, բրոնխիտը և փորացավը բուժելու համար: Դեղձի տերևներն ունեն դետոքսիկացնող, լուծողական և միզամուղ հատկություններ և արդյունավետ են աղիները մակաբույծներից ազատելու համար: Դեղձի տերևների թուրմն օգնում է վերքերի արագ ապաքինմանը:
Դեղձի ծաղիկներն օգնում են փորկապությունն և այտուցները բուժելու հարցում:
Դեղձի կորիզներն արդյունավետ են ասթման, հազը, արյան մակարդումը և դաշտանի խանգարումները բուժելու համար: Դեղձի կորիզներն ապահովում են նաև արյան նորմալ շրջանառությունը, բուժում են հևքը և կույր աղիի բորբոքումը:
Դեղձենու չորացրած կեղևը բուժում է դեղնախտը և այտուցը:
