LifeStyle Առողջություն

Դեմքի մաշկի լավագույն խնամք

 

content_krasivoe_litso__econet_ru

Կաթնամթերքային դիմակ

Մեկ գդալ ալյուրին խառնել մի փոքր կաթ և թթվասեր, ապա ավելացնել մեկ ձվի դեղնուց: Ստացված բաղադրությունն ամբողջությամբ քսել դեմքին, պահել 20 րոպե և լվանալ լիմոնի հյութի և ջրի խառնուրդով: Այս դիմակը ոչ միայն երիտասարդ է պահում դեմքը, այլև վերացնում է կնճիռները, ինչպես նաև ծակոտիկները:

Կարտոֆիլով դիմակ չոր մաշկի համար

Այս դիմակը չափազանց հեշտ է, պարզապես հարկավոր է դեմքին քսել տաք կարտոֆիլով պյուրե (ցանկության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր կաթ կամ ձիթապտղի յուղ) և թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով: կարտոֆիլով դիմակն օգնում է ազատվել ոչ միայն աննշան կնճիռներից, այլ հարթեցնում է դեմքը:

Մեղրով և կիտրոնով դիմակ

Մեղրով և կիտրոնով մաշկի երիտասարդացման համար  դիմակը ոչ միայն ձգում է մաշկը, այլև օգնում է կիսով չափ վերացնել պեպենները և մուգ բծերը: Պատրաստման համար անհրաժեշտ է կիտրոնի հյութ և չորս թեյի գդալ մեղր:

Ստցված խառնուդի համար անհրաժեշտ է հատուկ  կոսմետիկ անձեռոցիկներ, որի օգնությամբ  դեմքին պետք է քսել 3 անգամ՝ 20  րոպեի ընթացքում: Բաղադրությունը կարելի է պահպանել սառնարանում մեկ շաբաթ: Այս բաղադրատոմսը կարող են օգատգործել նաև չոր մաշկ ունեցող կանայք:

Խմորիչով դիմակ

Դեմքի համար խմորիչով դիմակ պատրաստելը շատ հեշտ է և արագ: Վերցնել մի քանի ճաշի գդալ դրոժ, խառնել տաք ջրի հետ, այնուհետև ավելացնել մեկ գդալ ձիթապտղի յուղ:Բաղադրատոմսի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է այն կիրառել շերտ առ շերտ՝  հինգ րոպե ըդմիջումներով : Դիմակը պետք է դեմքին պահել 20 րոպե , որից հետո  լավանալ գոլ ջրով: Այս դիմակը բարձրացնում է արյան շրջանառությունը, որն էլ կանխում է  կնճիռների ավելացումը:

Բանանի սնուցող դիմակ

Վերցնել հասած բանանի կեսը, տրորել այն և ավելացնել մի փոքր կաթ:  Այն անհրաժեշտ է  քսել նախորոք մաքրված դեմքին և պարանոցին՝  պահելով  20 րոպե: Դիմակը հարկավոր է հանել կաթով թրջված բամբակով: Բանանով դիմակը հարթեցնում է կնճիռները, խոնավեցնում մաշկը և սնուցում:

Թթվասերով և կաթնաշոռով դիմակ

Պատրաստման համար հարկավոր է մեկ թեյի գդալ կաթնաշոռ երկու թեյի գդալ թթվասերի հետ, ապա ավելացնել մեկ պտղունց աղ: Պատրաստված դիմակը քսել դեմքին և պարանոցին՝ թողնելով 20 րոպե: Բաղադրությունը կարլեի է դեմքից մաքրել միայն հանքային ջրով, որից հետո քսել սովորական կրեմ: Այս դիմակը մեծացնում է մաշկի ձգողականությունը, նաև հարթեցնում  և խոնավեցնում է մաշկը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing