Լրահոս

Դեպի Հայաստան գազամատակարարումը մեկ ամսով կդադարեցվի

 

gaz-600x373

armlur.am –  Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 2016 թվականի հուլիսի 10­ից մինչև օգոստոսի 10­ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՝ Վրաստանի տարածքում «Ղազախ­Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing