Без рубрики

Դեսպան Ձյունիկ Աղաջանյան. Սասնա ծռերին պետք է սատկացնեին

 

f55c5f126ca80f_55c5f126cac02

usarmenianews.com — Ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի հայաստանյան հանրահավաքներից և ցույցերի բացի բողոքի և պահանջատիրական հավաքներ եղան նաև սփյուռքում:
Հուլիսի 29-ի դեպքերից հետո խաղաղ ցույցեր են կազմակերպել նաև հոլանդահայերը:

Վերջիններիս խաղաղ հավաքները դուր չեն եկել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ձյունիկ Աղաջանյանին:
— Դեսպանը, ՀՀ իշխանությունների սովորության համաձայն, սպառնալիքներ է հնչեցնում: Ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել և հրահանգել է դադարեցնել ցույցերը: Տեղի ոստիկանները, իշխանությունները մեզ ոչ մի բան չասացին, իսկ իրեն դուր չեկավ մեր քայլը,- «Ասպարեզ»-ի հետ զրույցում նշեց ցույցի մասնակից Գոռ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեսպանը փորձել է նրանց անհիմն մեղադրանքներ առաջադրել և սպառնալ, որ կդիմի ոստիկանություն,- Դեսպանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր իշխանավոր, շատ անբարեհամբույր վերաբերմունք ցույց տվեց: Նա տրամադրված էր այն բանին, որ մենք պետք է իրեն ենթարկվենք, բայց մենք ասացինք, որ նման բան չի լինելու, մենք պայքարելու ենք: Նա մեզ մեղադրեց, որ դեսպանատան դռան վրա քերծեր ենք առաջացրել: Մեզ մեղադրում է վանդալիզմի մեջ: Առաջարկեցինք քրեական գործ հարուցել, բայց նա ասաց, որ ուզում է մարդկայնորեն լուծել այս հարցը, իսկ ես իրեն փոխանցեցի՝ մարդկությունը և իշխանությունը միմյանց հակասող երևույթներ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ մեր իշխանությունները հեռու են սեփական ժողովրդից, նրանք հայ ժողովրդին չեն սիրում,- ավելացրեց նա:

Ամստերդամում կազմակերպված ցույցի մասնակիցներին զայրացրել է նաև այն, որ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ է անվանել:

— Իր հետ հանդիպման ժամանակ ես դեսպանին ասացի, որ «Սասնա ծռերի» տղաները հերոսներ են, ինքը հակադարձեց` ասելով, որ հանցագործներ և ահաբեկիչներ են… Հանցագործները Բաղրամյան 26-ում են: Հանցագործները իշխանություններն են, ովքեր ի վերջո պատասխան են տալու քաղբանտարկյալների, մարտի մեկի և այլ հանցագործությունների համար: Սերժի շրջապատը պետք է հասկանա, որ եթե մենք դուրս ենք եկել տիրոջ դեմ, ապա պատրաստ ենք նաև պայքարել տիրոջ շների դեմ,- հավելում են հոլանդահայերը:

— Նա ասաց` «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը,-ասում է Ալիսա Մովսեսյանը:

Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաև տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից:

— Նա եկել և խոսում էր ազատությունից, արդարությունից, հարգանքից, հայրենասիրությունից և սիրուց: Ես խոսեցի տեր Արմենի հետ, և նա հաստատեց, որ իրեն արգելել են, որ Եվրոպայում շարունակի իր հովվությունը: Սա անընդունելի որոշում է: Ամոթ է, որ արդարության համար պայքարող ժողովրդի կողքին կանգնած քահանային նման պատժամիջոցի են ենթարկում: Սա վերևից ճնշում է: Մենք պայքարելու ենք, կանգնելու ենք նրա կողքին: Սա ազատ երկիր է: Սերժ Սարգսյանը թող չփորձի իր ձեռքը Հայաստանից հասցնել այստեղ և ճնշում գործադրի մեզ վրա,- ասում է ինքնաբուխ ցույցի մասնակից Ալիսա Մովսեսյանը:

— Սա ևս մեկ անգամ փաստում է, որ եկեղեցու վերնախավը բացահայտ սատարում է Հայաստանում տեղի ունեցող անօրինականություններին, որոնք իրականացնում են իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսպես շարունակելով` նրանք կրակի վրա յուղ են լցնում,- ասում է Էդգար Չոփիկյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am