Լրահոս

Դղյակը, որտեղ այժմ բաժանում են խորհրդարանի մանդատները

 

Ապրիլի 2-ի քվեարկությունից անցնում է արդեն մեկ ամիս, սակայն դեռեւս պարզ չէ, թե ովքեր են մանդատ ստանալու խորհրդարանի երկու ամենամեծ խմբակցություններում՝ ՀՀԿ-ում եւ Ծառուկյան դաշինքում: Թե ինչով է պայմանավորված այդ անորոշությունը, պատկերացնելը թերեւս բարդ չէ՝ 2018 թվականի խնդրով, երբ Սերժ Սարգսյանն այլեւս չի լինելու նախագահ, ընդհանրապես նախագահի պաշտոնը դառնալու է խորհրդանշական, եւ լիովին փոխվելու է կառավարման համակարգի տրամաբանությունը:Այդ հանգամանքն առավել սուր է դարձնում իշխանության ներսում բաժանարար գծերը, բեւեռների պայքարը իշխանության ու կապիտալի համար, որ ընթանում է արդեն առնվազն տասնամյակ:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ գործնականում հասարակությունից ապահովագրելով խորհրդարանի մանդատների պաշարը, իշխանությունն այժմ այդ պաշարը պետք է ենթարկի ներքին բաշխման: Իսկ այդ բաշխումը անկասկած կատարվելու է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» կամ նժդեհական՝ «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով: Այսինքն, մանդատների ավելի շատ ծավալ կստանա իշխանության այն թեւը, որը կլինի ամենից ուժեղ:Այդ տեսանկյունից, ներկայում իշխող համակարգում առկա են ուժի չորս հիմնական կենտրոններ: Դրանք նոր չէ, որ առաջացել են

Դրանք առաջացել են կամ մնացել 2015 թվականի փետրվարից, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հեռացրեց հրապարակային քաղաքականությունից, իսկ հետո Հովիկ Աբրահամյանի տանը նրա հետ պայմանավորվեց առանց Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խաղի կանոնների շուրջ:Մնաց Հովիկ Աբրահամյանը, որին էլ հաշտության համար Մոնումենտի իր դղյակը տրամադրելու համար Սերժ Սարգսյանը վարձահատույց եղավ մեկուկես տարվա վարչապետությամբ, թույլ տալով նրան շարունակել վարչապետի պաշտոնում աշխատանքը մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր:

Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը հեռացվեց թե կառավարությունից, թե իշխանության բարձրագույն խմբից, որի կազմը փաստացի վճռվել է 2015-ի փետրվարին հենց Աբրահամյանի տանը:Ծառուկյանի հետ Սարգսյանի հաշտությունն այդ ժամանակ տեղի ունեցավ ՀՅԴ եւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասնակցությամբ:Ներկայում իշխող համակարգի բարձրագույն խմբում մնացել է չորս սուբյեկտ, որը նույնիսկ երկուսով պակաս է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունից, որտեղ առկա է 6 թիմ:

Իշխանության բարձրագույն խմբում են Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանն ու նրա միջոցով վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՅԴ-ն եւ Ծառուկյանը: Նրանք համակարգը բաժանեցին 2015-ի փետրվարին, 2017-ի ապրիլին բաժանում են մանդատները կամ արդեն անմիջական իշխանությունը:2015-ին ամեն ինչ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի տանը:
Աբրահամյանն այժմ չկա, եւ նրա տունը ներիշխանական բորսա չէ:Ու՞մ տանն են չորս թիմերն այժմ բաժանում մանդատները:Ի դեպ, հետաքրքիր է, որ հենց այս օրերին հայտարարվեց Հայաստանում մասոնական օթյակի այսպես ասած պաշտոնական ստեղծման մասին:Հնարավո՞ր է, որ մանդատները բաժանվում են այդ օթյակում: Այսինքն, աբրահամյանական դղյակին փոխարինում է մասոնական օթյակը:Դա իհարկե կատակ է՝ ընդամենը կատակ, ոչ թե դավադրություն:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing