Լրահոս

«Դիակին ենք սպասում». Հրաչյա Հարությունյանի աները՝ նրա վիճակի և օմբուդսմենի խոստման մասին. «ՀԺ»

 

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:

Այսօր արդեն մարտի 3-ն է, հունվար-փետրվար ժամկետը՝ սպառված, իսկ Հովհաննես Հարությունյանը դեռ քրեակատարողական հիմնարկում է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

«Ոչ Հայաստանում զբաղվում են նրա հարցով, ոչ էլ հետաքրքրվում են: Ես բոլորին էլ զանգ եմ տվել, ասում են՝ դե սպասեք: Մենակ էդ շաբլոն խոսքը, ուրիշ ոչ մի բան: Պիտի տանեին վիրահատեին փետրվարին, ոչ մի բան չեն արել, այդ վիճակում տարել են բերդ: Նրա մոտ սարսափելի վիճակ է, բայց ո՞վ է հաշվի առնում: Մեր օմբուդսմենը մի անգամ այդ հարցով զբաղվել է, դրանից հետո ես զանգ եմ տվել, ասել, որ ձեր զբաղվելը ոչ մի օգուտ չտվեց: Ասել են կզբաղվենք, բայց արդյունքն այն է, որ ոչինչ չի փոխվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Մեր դիտարկմանը, որ Հարությունյանը օմբուդսմենի դիմելուց հետո որոշակի ժամանակահատված ՔԿՀ հիվանդանոցում անցկացրեց, Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հիվանդանոցում նրան ուղղակի մեկ-երկու անգամ սրսկել են, ողնաշարի գրիժայի հետեւանքով մեջքի հատվածում առաջացող ցավերը թեթեւացրել, նորից ուղարկել բերդ: Սրսկումից մի քանի օր անց նորից նույն ցավերը կան:

«Ստում են, ես ոչ մեկին չեմ հավատում, էսքան մենք խոսում ենք՝ զանգում են էնտեղ, բժիշկը գալիս սրսկում  է, գնում: Բայց սրսկելով հիվանդությո՞ւնն է բուժվում: Եթե գրիժա ունի, եթե թեւի տակ ուռուցք կա, եթե սրտի պրոբլեմ ունի, սրսկումով կբուժվի՞: Մենք հույսներս կտրել ենք, սպասում ենք դիակին: Եթե Հայաստանը որպես պետություն իր քաղաքացուն տիրություն չի անում, չի պայքարում՝ ռուսի սիրտը պիտի ցավի՞: Նրանք կուզենան, որ մեր երկու միլիոն հայությունը լրիվ իրենց բերդերում լինի»,- վրդովմունքն արտահայտեց հայ վարորդի աները:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

168.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing