LifeStyle Без рубрики Առողջություն

Դիմակ կնճիռների դեմ

 

6987_maska-litso-ln

Գեղեցկության սրահների երիտասարդացնող դիմակները հիմնվում են այնպիսի բաղադրիչների վրա, որոնք նպաստում են ոչ միայն մաշկի ռեգեներացիային և հյուսվածքների վերականգմանը, այլև թուլացնում են, կենսունակություն հաղորդում և դրական էմոցիաներ տալիս: Հենց այս սկզբունքով է ընտրվել տնային դիմակը կանաչ թեյի հիման վրա:

Այս դիմակի օգտագործման արդյունքը նկատելի է մի քանի անգամից հետո. մաշկը դառնում է ձիգ, մանր կնճիռները մաքրվում են կարծես ռետինի նման: Այն կիրառելուց առաջ համոզված եղեք, որ դուք չունեք ալերգիա դրա բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ:

Բաղադրիչներ.

maska-litso-4-ln

— 1 ճաշի գդալ աղացած կանաչ թեյ
— 0,5 ճաշի գդալ կակաո փոշի
— 1 թեյի գդալ մեղր
— Տաք ջուր։

Պատրաստման և օգտագործման եղանակները․

— Խառնեք կանաչ թեյը և կակաոն, բացեք ջրով մինչև թունդ շիլայանման զանգված ստանալը:

— Թողեք այն մի քիչ սառի և ավելացրեք մեղրը:

— Եթե խառնուրդը շատ թանձր է ստացվել, փոքր-ինչ ջուր ավելացրեք կամ ձիթապտղի յուղ:

— Քսեք դիմակը խոնավ, մաքրած մաշկի վրա և թողեք 20 րոպե:

— Այնուհետև լվացեք գոլ ջրով: Վերջում քսեք խոնավեցնող կրեմ:

maska-litso-3-ln

Առաջին 6-8 շաբաթը դիմակն արժե անել ամեն 3 օրը մեկ, այնուհետև շաբաթը մեկ անգամ:

Հակատարիքային դիմակին կարելի է ավելացնել նաև սիրած եթերային յուղի կաթիլ, բնական յոգուրտ, կիրոնի հյութ կամ վիտամին E:

Աղբյուրը ` ladynews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...