Դիմում եմ երեք նախագահներին.Հրանտ Վարդանյան

0

hayeli.am — «Աստված առաջ, որ ամեն բան նույն խաղաղությամբ անցի ու դառնանք օրինակելի, ինքնիշխան և արժանապատիվ մարդու համար ապրելու երկիր:
Բոլորիս համար, ամեն բան առջևում է և բոլորս անհանգիստ սպասումների մեջ ենք: Քանի դեռ դադարի մեջ ենք՝ ուզում եմ նախկին երեք նախագահներին, որպես իմ երկրի քաղաքացի, մի քանի բան ասեմ սրտանց:

Քանի ,որ հայերենում Աստծուն դու-վ են դիմում, թագավորին դու-վ են դիմել,ասելով դու իմ աստված, դու իմ թագավոր՝ ձեր հետ էլ դիմելաձևս կլինի դու-վ:

Լևոն Տեր-Պետրոսյան

Ի սկզբանե կարող էր այլ ուղությամբ գնար մեր երկիրը եթե վախկոտ ու ինքնահավան չլինեիր:

Ռոբերտ Քոչարյան

Չտես, չար, ագահ ու ժլատ մարդու վերջը շատ տխուր է ավարտվում:Երբ էությնդ ձուլվում է արյունից ու հարստությունից ՝ կյանքդ ապրում ես մեռած հոգով:
Եթե առյուծ սպանելը քո երազանքների ցանկում տեղ ուներ և դու դրա պահանջը ունես ,ուրեմն սպանող ես, դա է նստած էությանդ մեջ :Դեմքիդ խիստ արտահայտությունը պահելուդ կարևորությունը՝ ներքին խղճուկությունիցդ է գալիս, դրա հետևում թագցնում ես մի խեղճ ու միամիտ մարդուկի, ով շատ շուտ համաձայնվում է, որ ալբանացի է, միայն թե գլխին ուժեղ չխբեն:
Առողջ ապրում ես, ասում են շատ հարուստ ես, կանոնավոր կյանք ես վարում, բայց հոգիդ վաղուց մեռած է եղբայր:

Սերժ Սարգսյան

Վերևի երկուսի համեմատ քեզ ավելի մարդ ու մարդկային եմ միշտ համարել:Աշխարհիկ կյանքով ապրող մարդու բոլոր թերություններովդ հանդերձ դու համեմատաբար խաղաղ ավարտեցիր կառավարումդ:Ապրիլյան քառօրյաի զոհերը՝ խաղասեղանիդ վրա միևնույնն է անմեղ արյան հետքեր թողեցին, այն էլ կողմնակցիդ դավաճան լինելու պատճառով :Այն,որ քո խաղաղ գնալով հնարավոր դարձավ ժողովրդին հասնել իր հաղթանակին՝ դա ժողովրդի պարտադրանքն էր և քո ճիշտ ընտրությունը՝ դու ընտրեցիր պարտվել բայց մարդ մնալ, որը և հաստատեց քո ավելի մարդկային լիելու փաստը:

Հ.Գ.
Երեքիդ էլ միշտ համարել եմ խելացի և ճկուն,բայց երեքիդ էլ համարել եմ օտարի լծի տակ ընկած, երեքիդ վերաբերյալ կարող եմ ասել, որ մեծ առումով չեք հասկացել թե ինչ երկիր ու ինչ ժողովուրդ ունեք, երեքդ էլ տարված եք եղել ինքնապաշտպանությամբ և ոչ ժողովրդավար ու ինքնիշխան երկիր ունենալու համար կռիվ տվող առաջնորդ լինելով, որովհետև ի սկզմաբե երեքդ էլ ենթարկվել եք օտարին:
Երեքիդ էլ դիմում եմ որպես սովորական քաղաքցու՝ եթե կարող եք օգնել այս նոր ձևավորվող երիտասարդ իշխնությանը հաղթահարելու դժվարությունները, ապա արեք դա ինչպես կկարողանաք, եթե ոչ՝ մի խանգարեք ու գնացեք խաղաղ թոշակի:Իսկ եթե , ձեզանից մեկը ունի անցած հանցավոր ուղի՝ պատասխան պիտի տա միայն
Աստծո և արդարադատության առաջ»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache