Դիմում եմ Սերժ Սարգսյանին՝ օգտագործել վետոյի իրավունքը

0

 

ԱԺ-ում շարունակվում են «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» քննարկումները նախագծի վերաբերյալ : 

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը խոսելով ԵԱՏՄ-ի բացասական ազդեցություննից  ՀՀ-ի համար, նշեց որ օբյեկտիվ և սուբյեկտիվ  պատճառներով ԵԱՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, բերելով իր կողմից առաջադրված 10 թեզ.

«1-ին ՝ Ղազախստանի համար ԵԱՏՄ-ն տնտեսական ինստիտուտ է, քանի որ ունի շատ երկար սահման Ռուսատանի հետ և ցանկանում է ակտիվ աշխատել,  իսկ Ռուսատանի համար դա քաղաքական քայլ է մեզ իրենց մոտ պահելու, Բելառուսի դեպքում ընդհանուր շուկա պետք չէ, սակայն ուզում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը և ստանում է. 2-րդ՝  մենք  մոռանում ենք, որ չունենք ընդհանուր ցամաքային սահման, որը ավտոմատ սահմանափակում է մեր հնարավորությունները այդ ինտեգրացիոն պրոցեսում, 3-րդ՝ Ռուսաստանը ոչ մի ցանկություն չի հայտնում  վերանորոգել Վերին Լարսի ճանապարհը, ասելով մեզ, որ եղանակային խնդիրներ կան, այդ կերպ ցույց տալով, որ Ռուսաստանի համար ԵԱՏՄ-ն Հայաստանի կոնտեքստում  տնտեսական նախագիծ չի այլ քաղաքական է, 4-րդ՝  բոլորիս է հայտնի, որ  Ռուսաստանը գտնվում է շատ ծանր տնտեսական վիճակում, և այդ  դրության պայմաններում  լինելով  կառույցի գլխավոր երկիրը, ինչպե՞ս պետք է առաջնորդի և աջակցի այդ կառույցին, 5-րդ՝ սանկցիաներ Ռուսաստանի դեմ, և դրա գլխավոր հետևանքները այն են, որ Ռուսատանը չի կարող մոդերնիզացնել իր տնտեսությունը, 6-րդ՝ Դուք գիտեք , որ Ռուսատանը անտիսանկցիաներ է կիրառում ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի դեմ, այդ կերպ Ռուսաստանը պաշտպանում է իր շուկան դրսի ապրանքներից և ավտոմատ դրա տակ են ընկնում են նաև հայերը, 7-րդ՝ մանր առևտուրը փակվեց ԵԱՏՄ-ի խաղի կանոնների կյանքի կոչվելուց հետո, 8-րդ՝ ԵԱՏՄ-ի խաղի կանոների համաձայն Իրանի նավթամթերքը և բենզինը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի չափորոշիչներին, և այդ կերպ սահմանափակելով նավթամթերքների մուտքը Հայաստան, այն դեպքում  երբ Իրանի նավթամթերքները աշխարհի մասշտաբով լավագույններից և բարձր որակի է, այսիքն այստեղ ես մենաշնորհների հոտ եմ առնում, 9-րդ՝ հարգելով ԵԱՏՄ-ի խաղի կանոնները ներդրումմները պակասել են, 10-րդ՝ 201թ.-ի մարտի 3-ին ՌԴ-ն Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում, որի համաձայն Ռուսաստանի ներքի օրենսդրությունը գերակա է ԵԱՏՄ-ի շրջանակներում ստորագրված պայմանագրերից, այսինքն այն ինչ Ռուսաստանի օգտին է աշխատում է, իսկ եթե Ռուսաստանի օգտին չէ գործում է իրենց ՍԴ որոշումը»,- ներկայացրեց Ստեփան Գրիգորյանը առաջարկելով Սերժ Սարգսյանին, որ  10-րդ կետի բովանդակությանը վերաբերվող դեպքերի ժամանակ, որոնք ոտնահարում եմ մեր քաղաքացինների իրավունքները օգտագործել վետտոյի իրավունքը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache