Լրահոս

Դիվանագիտական ողբ ՝ երկիրս անտեր է… «որդեգրիր մի գյուղ»

 

vordegrir-mi-gyugh-1

Անկախության սերնդի երազանքները Հայաստանի սահմաններից դուրս են երիզվում, մինչդեռ հակառակը պիտի լիներ: Սփյուռքն էլ ականջալուր չէ հայրենիք տունդարձի կանչին. շատերն են գալիս կենվորի պես ու ետ դառնում: Խնդիրներն շատ են, իսկ կյանքի նպատակն այստեղ կենտրոնացել է առ ու ծախի մեջ: Երկրի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ մերօրյա Գիքորն են դարձել՝ բոլոր հարթակներից <Էստի՛ համեցե՜ք, էստի՛ համեցե՜ք> են կանչում: Պետականաշինության փոխարեն երկրում թմբկահարվում է ընտրությունների գերնպատակ լինելու հանգամանքը, ընդհուպ՝ կենաց մահու գնով: Ինչպես կասեր Րաֆֆին՝ <Արդարությունը ծիծեռնակի կաթն է դառձել… ոչ մի տեղ չես գտնի>:  Ժողովուրդը հիասթափությունից ամեն գնով փրկության օղակ է օտար ափեր նետում: Սա ճակատագրի հեգնանք չէ, իրողություն է. Հայաստանում տուն չկա, որ խարիսխ չգցի օտարության մեջ, սահմանամերձ երբեմնի 700 ծուխ ունեցող գյուղն այսօր ունի 70 ծուխ…

Բարեբախտաբար, այսօր քիչ չեն հայազգի այն զավակները, ովքեր օգնության ձեռք են մեկնում Հայաստանին: Քիչ չեն և այն կառույցները (շատերը՝ աղանդավորական, անցյալները՝ մութ ու կասկածելի), որոնք իրենց նյութական միջոցներով ՀՀ մարզերում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, իրենց սև գործն են անում:

Միջազգային կառույցները ինչ տեսակի օգնության ծրագրեր էլ իրականացնեն Հայաստանում, մեկ է՝ մեր երկրի խնդիրները մենք ենք լուծելու և ուրիշ ոչ ոք:

Անկարելի էր անհաղորդ մնալ <«Որդեգրիր մի գյուղ». ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ> հրապարակմանը, որն օրերս տեղադրվել էր  կայքէջում: Հավել եմ, որ www.magaghat.am կայքէջը նյութը վերցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության  կայքէջի էլեկտրոնային պարբերականից, ասել է, թե ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնաթերթից:

Հրապարակման մեջ նշված է՝ <«Որդեգրիր մի գյուղ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Վայոց ձորի մարզում էր հյուրընկալվել «Որդեգրիր մի գյուղ» նախագծի հեղինակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը: Վերջինիս հեղինակած նախագիծն ուղղված է Հայաստանի գյուղական վայրերի և Հայկական սփյուռքի միջև կապի, համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: «Որդեգրիր մի գյուղ» ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացվեցին նաև Արենի և Շատին համայնքներում>:

Նյութի կոնտեքստից դատելով, կարծեք՝ ողջունելի ծրագիր է, իսկ ի՞նչ է ասում նախագծի անվանումը՝ «Որդեգրիր մի գյուղ»:

Սա՞ է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Հայրենքի-Սփյուռք փոխհամագործակցության տասնամյակների աշխատանքի արդյունքը, ՀՀ պատկան մարմինները՝ դիվանագետ այրերը, աշխարհի առաջ ինչքա՞ն են ողբացել, մեր ժողովրդին որքա՞ն են նվաստացրել, թե մենք՝ հայերս որբ ենք, մեր երկիրն՝ անտեր, եկեք, մեզ որդեգրեք:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ոմն քաղաքացի Լեն Ուիքսը Հայաստանում արդեն մեկ տարի «Որդեգրիր մի գյուղ». անվանումով ծրագիրն է իրականացնում: Ինքս չեմ մասնակցել ու հետևել վերոնշյալ միջոցառմանը, գուցե, այն իր տեսակի մեջ ամենահայանպաստն է: Սակայն, բարոյական ի՞նչ իրավունքով է նա Հայաստանում այդ անվանումով ծրագիրն իրականացնում, մեզ լավությո՞ւն է անում՝ մեր արժանապատվությունը նվասատացնելով: Եվ դա մենք արտոնել ենք մեր բացահայտ անտարբերությամբ՝ թույլ տալով մեզ ընդունել որպես խեղճ ու որբ, անտեր ու անճարակ ժողովուրդ:

Տարօրինակ է՝ մեր առաջատար լրատվական կայքերի ուշադրությունից դուրս է մնացել «Որդեգրիր մի գյուղ» նախագիծը, չնայած՝ այն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավանությանը՝ դատելով նրա պաշտոնական կայքէջում նախագծի իրականացմանը հանգամանալից անդրադարձից:

Լեն Ուիքսը իր գործն է անում, այնպես, ինչպես կամենում է, իսկ մենք ի՞նչ ենք անում: Ոչինչ: Զարմանք ու զայրույթ հարուցում այն փաստը, որ բանիմաց և մի քիչ պատվախնդիր հայ չկա՞ր Սփյուռքի նախարարությունում (թեև ծրագիրն իր իրավասության տակ չի գործել, սակայն իրազեկ են եղել), Վայոց Ձորի մարզպետարանում, որ մինչ նախագիծը կյանքի կոչելը Ուիքսին ասեր. <Այս նախաձեռնության անվանումը՝ վիրավորական է մեր ժորովրդի համար, գուցե <սատարիր>, <օգնիր>, <աջակցիր> մի գյուղի, բայց ոչ որդեգիր մի գյուղ, սա մեր ժողովուրդը չի կարող ընդունել>:

Անհարկի է հակադարձել, թե սա է հայատանյան իրականությունը, և պետք չէ աղքատ-հպարտի հոգեբանությամբ ներկայանալ և ընկնել մանրուքների հեևից: Ամենևին, աս մանրունք չէ: Պետք չէ՚ Հայաստանին այն օգնությունը, որ պիտի ցուցաբերվի հայ ժողովորդի ինքնասիրության ու արժանապատվության նվաստացման հաշվին, սա մեծ վիրավորանք է, և չպետք է թույլ տալ, որ այն շարունակվի:

Ջեմմա Բաղդադյան

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am