Լրահոս

Դմիտրի Մեդվեդեւը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հովիկ Աբրահամյանի հետ

 

arm147107933862

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, երեկ Սոչիում սկսվել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:Նիստին մասնակցում են անդամ երկրների վարչապետները: Նման նիստերից առաջ ԵՏՄ հինգ անդամ երկրների վարչապետները սովորաբար դիմում են Դմիտրի Մեդվեդեւին՝ նրա հետ առանձին հանդիպում ունենալու համար, քանի որ ՌԴ-ն է այդ կառույցի դոմինանտ երկիրը: Յուրաքանչյուր տարի չորս նման նիստ է տեղի ունենում, եւ, մեր տեղեկություններով, բոլոր դեպքերում էլ Հովիկ Աբրահամյանը Մեդվեդեւից հանդիպում է խնդրել, բայց դրական պատասխան չի ստացել:

Մեդվեդեւ-Աբրահամյան միակ հանդիպումը եղել է մայիսին, այն էլ պատճառը նիստը Հայաստանում անցկացնելու հանգամանքն էր: Այսինքն, անկախ ամեն ինչից, Մեդվեդեւը պետք է առանձին հանդիպում ունենար հյուրընկալ երկրի վարչապետի հետ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing