Լրահոս

Դոլարով վարկ ունեցողները կարող են շունչ քաշել. տնտեսագետ

 

տնտեսագետ

«Բրեքսիթի արդյունքում արտարժույթների բարձրացում չի նկատվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեին, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

«Դոլարով վարկեր ունեցողները որոշ ժամանակ կարող են շունչ քաշել, քանի որ դոլարը չի թանկանա»,- ասաց նա՝ անդրադառնալով նաեւ Մեծ Բրիտանիայի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է ընդհանուր արտահանման ընդամենը 0,1 տոկոսը։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Հայաստան ներմուծվող ապրանքների 3 տոկոսը պատկանում է Միացյալ Թագավորությանը, որից միայն 0,7 տոկոսն է զուտ բրիտանական ապրանք։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...