Լրահոս

«Դոն Պիպոյի» դեմ մահափորձի պատվիրատուների ցանկում է Սոչիից Զորիկը. նոր մանրամասներ

 

«Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակու­թյուններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Գրել էինք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն: Մեզ նոր մանրամասներ է հաջողվել պարզել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային ևս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կանևսկոն գործել է մեկ արիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակու­թյունների միջավայրում և «օրենքով գող» է հռչակվել Սոչիում:

Հավելենք նաև, որ քիլլերներր մանրամասն ներ­կայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրակա­նացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին:

Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանևսկոն իրենց հան­ցավոր մտադրությունը միասին են պլանավորել»,-գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing