Լրահոս

Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի հարաբերություններն ավելի են լարվում

 

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով` գնալով ավելի են լարվում գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի և ծնունդով էջմիածնեցի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հարաբերությունները։

«Եթե նախկինում Մանվել Գրիգորյանն իշխանական էլիտայում Դոն Պիպոյի հանդեպ մշտապես հաղթանակած էր դուրս գալիս, ապա հիմա դերերը փոխվել են` Մանվել Գրիգորյանը մնացել է ստվերում, իսկ Դոն Պիպոն գեներալի դեմ պայքարում հասել է այն բանին, որ արգելել է վերջինիս հրավիրել բոլոր այն միջոցառումներին, որտեղ ինքը ներկա է։

Այս իրավիճակը հաշվի առնելով՝ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այն միակ միջոցառմանը, որին հրավիրված է եղել իբրև պատգամավոր՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing