Լրահոս

Դոն Պիպոյի պատասխանը իշխանություններին

 

Երկու օր է մամուլում քննարկվում է Վստրեչի Ապոերի ու Դոն Պիպոյի դեմ բացահայտված մահափորձը: Ոստիկանությունը մի քանի հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է կանխվել սպանությունը: Քիլլերները ձերբակալված են, ոստիկանությունը հայտնել է, որ նրանց անունները չեն հրապարակվում՝ ելնելով հետաքննության շահերից: Ընդ որում, ոստիկանության հաղորդագրություններում չեն տրվում նաեւ Դոն Պիպոյի ու Ապերի անունները:
Բայց չնայած այս գաղտնապահությանը, ԶԼՄ-ներով ակտիվորեն տարածվում են «արտահոսքեր» ու մանրամասներ, ու ինչպես միշտ՝ մինչեւ նախաքննության ավարտն արդեն այն ամենը, ինչ պետք է՝ հայտնի է դարձել հանրությանը: Սա «ավանդույթ» է խիստ որոշակի հանգամանքներում:
Ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ, դատելով այդ արտահոսքերից ու հաղորդագրություններից:
Քրեական հեղինակությունների հետ կապված իրադարձությունները Հայաստանում նորություն չեն, ու ոչ բոլոր դեպքերում է հաջողվում կանխել արյունալի բախումները: Դրանք ներկայում ու առաջիկայում շարունակվելու են ու կարող են ավելի մեծ թափ ստանալ, դատելով Հայաստանի ներքին ու արտաքին «քաղաքականության» մեջ կրիմինալի դերի բարձրացման միտումներից:
Օրենքով գողերի «ինստիտուտն» ու ենթամշակույթը ստեղծվել է Խորհրդային միությունում, հատուկ ծառայությունների կողմից եւ դրանց վերահսկողության տակ: Այդպես է մինչ այժմ, թե Ռուսաստանում եւ ըստ այդմ՝ հետխորհրդային տարածքում: Դրա միջոցով իշխանությունները լուծել են բազմաթիվ ու ամենաբազմազան հարցեր թե ներքին, թե արտաքին ոլորտներում, հարցեր, որոնք պաշտոնական շրջանակները չէին կարող լուծել:
Հայաստանում կրիմինալը վաղուց սերտաճած է իշխանության հետ, իսկ վերջին ընտրությունները ցույց տվեցին ոչ միայն այդ սերտաճածության աստիճանը, այլեւ նոր մի հանգամանք՝ կրիմինալը սկսում է «պաշտոնականացնել» իր ներկայությունը պետական կառավարման համակարգում:
Օրինակ, ստեղծվում է ներդրողների պետական գրանցում ստացած ակումբ, որի անդամներից մի քանիսը սերտ առնչություն ունեն քրեական աշխարհի հետ: Բացվի այդ, արդեն պաշտոններ են բաժանվում այս շրջանակներին: Սակայն սա երեւույթի երեւացող կողմն է միայն, միտումները շատ ավելի խորքային են: Այստեղ նույնպես տեղի են ունենում վերադասավորումներ, իշխանության վերադասավորումներին զուգահեռ:
Այս ֆոնին, վերադառնալով մահափորձին, իշխանությունն այն կանխելով՝ նաեւ վարձահատույց է լինում այս հեղինակություններին, որոնք մեծ դեր են խաղացել իշխանության ծրագրերի իրականացման հարցում: Ո՞րն է լինելու պատասխանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing