Դրամ, փող երազում (երազահան)

0

Շատ երազահանների սխալ մեկնաբանությամբ, եթե դրամ ես գտել կամ շահել, պիտի կորուստ ունենաս, կամ դժբախտություն պիտի պատահի քեզ հետ: Մինչդեռ պիտի նոր բարեկամներ գտնես, նրանց հետ շահավետ գործեր ձեռնարկես, առատորեն օգտվես կյանքի վայելքներից:
եթե դրամ ես կորցրել, փնտրում ու չես գտնում, ընտանիքիդ մեջ մեծ գժտություն պիտի լինի, դատի ու դատաստանի առաջ ես կանգնելու, կինդ բաժանվելու է, իսկ զավակներդ պիտի գերադասեն հեռանալ քեզանից և իրենց մոր հետ ապրել:
Եթե դրամ ես պարտք տվել, պիտի անշահախնդրորեն մի լավ գործ անես ու տիրանաս բարի համբավի:
Եթե պարտք ես վերցրել, շուտով պիտի մի եկամտաբեր գործի մեջ մտնես, բայց նաև մի շատ վտանգավոր թշնամի գտնես:

Տառերի ցանկն այստեղ


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները