Դու անդաստիարակ ե՞ս. Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հնարավորության մասին

699

armtimes.com — Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեեւ նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը: Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:

ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

— Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ…

— Ես չեմ ուզում խոսել:

— Ի՞նչ պատճառով:

— Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է:

— Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն եւս կգան:

— Լսի, դու անդաստիարակ ե՞ս:

— Ինչու՞ եք վիրավորում: Դուք հանրապետության 3-րդ նախագահի տիկինն եք եւ հարցս կապված է Ձեր ընտանիքի հետ:

— Լավ եմ անում, որովհետեւ ես իմ քաղաքացիական իրավունքները գիտեմ, չեմ ուզում խոսել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գործողությունն է իրականացնում Սաշիկ Սարգսյանի բանկարանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache