Առանց կատեգորիա

Դուբայի Գայանեն փոսն ընկավ

 

Ջհանգիր Լֆիկյան

Հեռավոր ԱՄՆ-ից տեղեկություն հասավ այն մասին, որ այդ երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին և նրա մորը` Գոհար Խաչատրյանին։ Այնուհետև ասվում էր, որ նրանց մեղադրանք են առաջադրել «Ամերիկան Էքսպրես» կեղծ վճարային քարտերով խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի համար։ Շատերն անմիջապես հիշեցին այն մասին, որ մամուլում արդեն հրապարակումներ էին եղել, թե Գոհար Խաչատրյանն իրոք երկար ժամանակ Դուբայում զբաղվել է կավատությամբ, իսկ նրան այդ գործում ակտիվ օժանդակել է աղջիկը ՝ Գայանե Մանուկյանը, որը նույնպես նախկին մարմնավաճառ է։ Եվ հիմա, նույն աղբյուրի հավաստմամբ, Գայանեն համագործակցության առաջարկ է արել ամերիկյան ֆեդերալ իշխանություններին խափանման միջոցի փոփոխության, իսկ հետագայում իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` դրանց դիմաց խոստանալով մատնել հարազատ մորը, այսինքն` բացահայտել տիկին Գոհարի և նրա հանցակիցների ամբողջ գործունեությունը։

Մինչ այդ իրավապահներն արդեն հասցրել էին պարզել, որ վճարային քարտերի խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի հետքերը տանում են Դուբայ, Թուրքիա, Քաթար և, բնականաբար, նաև Հայաստան։ Իսկ, որ ամենահետաքրքիրն է, Գայանե Մանուկյանի և նրա մոր բերման ենթարկելու և ձերբակալելու առիթ է հանդիսացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Հետաքննությունների դաշնային բյուրո ուղարկված տեղեկանքը: Թե հատկապես ինչ է գրված այդ տեղեկանքում` հայտնի չէ, սակայն դրա փոխարեն կան բազմաթիվ հայ մարմնավաճառների ցուցմունքներ, որոնց պատմել են, թե ինչպես ժամանակին Դուբայ տարված աղջիկներին դիմավորել, անձնագրերը առգրավել և սեռական ստրկության էին վաճառել Գոհար Խաչատրյանը և հանրաճանաչ Դուբայի Գայանեն։ Վերջիններս ունեցել են արաբներից կազմված թիկնազոր, որոնց միջոցով էլ կարողացել են բռնի ուժով պահել աղջիկներին։

Ի դեպ, Մանուկյան ընտանիքին վերաբերող պատմություններում բազմաթիվ անգամներ առկայծում է ոստիկանության նախկին գնդապետ Կարեն Բաբակեխյանի անունը: Պնդումներ կան, թե սա Գայանեի (կամ Գոհարի) սիրեկանն է, և հատկապես նրա գումարներով է բացվել usarmenianews.com կայքը: Գնդապետն ու Գայանեն իրենց միակ թշնամի համարում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նա է պաշտոնանկ արել Կարեն Բաբակեխյանին, և տևական ժամանակ հետևողականորեն զբաղված էին ոստիկանապետի վարկաբեկմամբ` հավատացած, որ եթե Գասպարյանը պաշտոնանկ արվի, ապա Բաբակեխյանը կվերադառնա համակարգ, իսկ դրա հետ մեկտեղ Գայանեի գործերը նույնպես ծաղկում կապրեն:

Բայց, ինչպես տեսնում ենք, ծաղկումը անորոշ ժամանակով հետաձգվում է: Կավատ, դրամանենգ և համատեղության կարգով խմբագիր ու հասարակական գործիչ Գայանե Մանուկյանի և նրա մոր կենսագրությունն անսպասելի ընդհատում է տվել հենց այն պահին, երբ նրանք ամենաքիչն էին սպասում: Ցայտնոտի մեջ հայտնվածներն այս պահին դեռ ժամանակ չունեն գիտակցելու այն պարզ ճշմարտությունը, որ փոս փորողն առաջինն ինքն է ընկնում այդ փոսի մեջ: Իսկ թե մերձավորագույն հարազատները որքան ժամանակ կանցկացնեն վերոհիշյալ փոսում, դա կախված է ոչ միայն ամերիկացի իրավապահներից, այլև այն հասարակությունից, որ մերժելով պիտի մերժի նմանների գոյությունն իր շրջապատում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am