Լրահոս

Դուբայում և Մոսկվայում գաղտնի հանդիպումներ կլինեն. կփորձեն խափանել Սերժ Սարգսյանի պլանը

 

Այս տարի ամառը, քաղաքական դաշտի համար ոչ թե հանգստի այլ ակտիվ աշխատանքի ամիսներ է խոստանում: Քաղաքական բոլոր շրջանակները պատրաստվելու են թեժ աշնանը, որը այս տարի իսկապես թեժ է լինելու: Առաջիկայում 2018 թվականի վարչապետի ընտրություններն են, որին պետք է պատրաստվեն բոլոր խմբավորումները:

Այս պահին որևէ մեկը չգիտի, թե ինչ քայլեր է պատրաստել նախագահ Սերժ Սարգսյանը: Որևէ մեկին հայտնի չէ, արդյոք նա ցանկանում է  հեռանալ, թե պատրաստվում է վարչապետ դառնալ: Այս ամենից ելնելով քաղաքական դաշտը պատրաստվում է առաջիկա զարգացումներին:

Ամռանը ակտիվ են լինելու Սերժ Սարգսյանին դեմ խմբերը: Եվ որպեսզի իրենց պլանները մինչև 2018 թվականի փետրվար չբացահայտվեն, նրանք հանդիպումներ կունենան Հայաստանից դուրս: Հայաստանում նրանք բոլորը գաղտնալսվում են և անհնար կլինի անվտանգության ծառայություններից թաքցնել իրենց մտադրությունները:

Հայաստանի քաղաքական էլիտայի գաղտնի հանդիպումները տեղի են ունենում հիմնականում Դուբայում կամ Մոսկվայում: Այս տարի Դուբայը և Մոսկվան կդառնան Հայաստանի ներքին քաղաքական հարցերի քննարկման կենտրոնները:

Այս անգամ նման քննարկումներին գուցե մասնակից լինեն Կարապետյան եղբայրները, որոնք այդպես էլ չկարողացան իրենց արժանի բաժինը ստանալ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի դեմ կարող են քայլեր պլանավորել, որպեսզի թույլ չտան նրան դառնալ վարչապետ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing