LifeStyle Խորհուրդներ Հայտնիներ Հետաքրքիր

Դուք ևս կարող եք օգտագործել հաջողության հասնելու այս տեխնիկան, որն օգնում է համաշխարհային աստղերին

 

Երբ հաջողակ մարդիկ անձնական որևէ նպատակ են դնում իրենց առջև, նրանք դրանք անձնական էլ պահում են. նրանք չեն քննարկում բիզնես նախագծերն ու այլ մտադրություններն ընտանիքի անդամների կամ նույնիսկ ամենամտերիմ ընկերների հետ։ Ինչի՞ համար է պետք այդ գաղտնիությունը։

Բանն այն է, որ նպատակները քննարկելն ուղեղին շփոթության մեջ է գցում ու ստիպում մտածել, թե դու արդեն հասել ես այդ նպատակին։ Պլանների մասին բարձրաձայնելն իջեցնում է հավանականությունը, որ Դուք կանցնեք անհրաժեշտ աշխատանքին, նույնիսկ եթե մարդիկ, ում հետ կիսվում եք, պատրաստ են աջակցելու Ձեզ։ Հավանաբար այս հանգամանքն է բացատրում՝ ինչու աստղերի անակնկալ ալբոմները դարձան այդքան հայտնի տրենդ։

Beyonce-ն, Radiohead-ը, Drake-ն ու այլ հայտնի աստղեր բավականին ակտիվ ստեղծագործական կյանքով են ապրում ու պարբերաբար նոր ալբոմներ թողարկում։ Այդքան հայտնիության հետ մեկտեղ շատ դժվար է այդ գործընթացները գաղտնի պահել սոցիալական մեդիայի ուշադրությունից։ Բայց նրանց հաջողվում է։ Իսկ հետո ալբոմը թողարկվում է ու դառնում հիթ՝ տարածվելով ամբողջ աշխարհում։ Հնարավոր է, որ սա յուրօրինակ մարկետինգ է։

Սակայն հնարավոր է նաև, որ լուռ մնալն ու իրենց աշխատանքի մասին նախօրոք չբարձրաձայնելն արտիստներին օգնում է չբավարարվել ունեցածով ու կենտրոնանալ աշխատանքի վրա։ Երկու դեպքում էլ այս ռազմավարությունն արդյունավետ է։

Եթե ուզում եք ավելի արագ հասնել Ձեր առջև դրված նպատակներին ու տեսնել Ձեր աշխատանքի արդյունքը, ապա հետևե՛ք այս խորհուրդներին, որոնք համաշխարհային աստղերի կարիերայի անբաժան մասն են կազմում։ Հաստատ չեք բարձրաձայնի Ձեր ամեն մի ձախողման ու անհաջողության մասին, ուրեմն՝ մի՛ բարձրաձայնեք նաև ամեն հաջողության մասին։ Ամեն անգամ, երբ Դուք պարծենում եք, Դուք սպասում եք, որ մարդիկ կգովաբանեն Ձեզ ու այդպիսով ավելորդ անգամ ճնշում եք ինքներդ Ձեզ՝ ձեռք բերելու այդ հեղինակությունը։ Իսկ ավելի լավ չէ՞ անցյալի ձեռքբերումների համար գովասանքներ լսելու փոխարեն քայլ առ քայլ ու լուռ հասնել նոր հաջողությունների։ Լծվե՛ք աշխատանքի նպատակներին հասնելու համար, հետո արդեն պատմեք Ձեր ձեռքբերումների մասին սիրելի մարդկանց։

Որքան շատ եք հրապարակումներ անում սոցիալական մեդիայում, այնքան վնաս եք պատճառում  Ձեր անձնական կամ բիզնես պլաններին։ Երբ մարդիկ հոգնում են տեսնել նույն հրապարակումները Ձեզնից, նրանք սկսում են արհամարհել Ձեզ։ Օնլայն հարթակում ակտիվությունը հասցրեք մինիմումի։

Միշտ հիշեք՝ կարևորը գործն է, ոչ թե խոսքը։ Երբ սկսում եք աշխատել որևէ նախագծի վրա, Ձեր առաջընթացի վերաբերյալ ամեն քննարկում վտանգ է հանդիսանում Ձեր նախագծին։ Մինչ աշխատակիցների հետ խոսելը Ձեր ոգևորությունն ու հիասթափությունը պահե՛ք Ձեզ։

Դուք կարող եք խոսել դրա մասին միայն վերջնական արդյունքը տալուց հետո։ Համեստորեն շարունակեք աշխատել։ Պատկերացրե՛ք՝ որքան լավ Ձեզ կզգաք, եթե հանկարծ զարմացնեք բոլորին Ձեր նախագծի հաջողությամբ, որի մասին ոչ մեկը չգիտեր։ Ու պատկերացրեք նաև՝ որքան վատ կզգաք, երբ բոլորն իմանան որևէ նախագծի մասին ու սպասեն արդյունքին, իսկ այն ձախողվի։ Երբեք մի՛ բավարարվեք մի հաջողությամբ։

Կարևոր նախագիծը հաջողությամբ ավարտելուց հետո սկսեք մեկ ուրիշը։ Կարևոր է լիովին նվիրվել աշխատանքին։ Թույլ մի՛ տվեք ինքներդ Ձեզ բավարարվել միայն դատարկ բառերով։ Օգտագործեք այս հնարքները ու թողեք, որ Ձեր գործողությունները խոսեն իրենց մասին։

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing