Լրահոս

«Դուք գոնե հավատո՞ւմ եք, որ կարա՞նք դրանցից պրծնենք, աչքիս սրանք ցմահ մնան»

 

Եղեգնաձոր

Опубликовано Zaruhi Postanjyan 2 октября 2017 г.

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման քարոզարշավն է իրականացնում այս անգամ Եղեգնաձորում: Նա մոտենում է անցորդներին, տաքսու վարորդներին, կոշկակարանոցներ, խանութներ է մտնում եւ իրազեկում, որ պետք է ցանցային պայքար սկսել: Փոստանջյանը մարդկանց հարցնում է՝ դուք գո՞հ եք ձեր կյանքից: Եղեգնաձորցիներից մեկը պատասխանեց.

«Հայաստանում կլինի՞ մի մարդ, որ գոհ լինի իր կյանքից, Հայաստանը դատարկվել է, էլ մարդ չկա»:

Մի բնակիչ ասաց. «Բողոքելն անիմաստ է, մեկ է, չեն լսելու: Պետք է ժամանակին միանայինք Սասնա ծռերին: Էլ հիմա անիմաստ է»:

Փոստանջյանն արձագանքեց, որ ձեռքերը ծալած չպետք է նստեն, երբեք անիմաստ չէ, պետք է պայքարել:

Բնակիչներն ասացին, որ իրենցից ոմանք պետական աշխատողներ են, կվախենան պայքարել. «Էդ կոպեկներից էլ կզրկվեն: Մի քանի տարի առաջ Փաշինյանն եկել էր, հրահանգ էր եղել, որ մարդիկ չերեւան: Ծառերի, թփերի տակ էին մտել բոլորը: Եթե Երեւան գան, իշխանությունները կտեսնեն, հաշվեհարդար կտեսնեն»:

Փոստանջյանը պատասխանեց՝ «Պետք է հասկանա՞ նք, որ այդ վախից պետք է դուրս գալ, իշխանությունները շատ խոցելի են»:

Եղեգնաձորցիներից մեկն ասաց, որ «Մենք փոքր մարդիկ ենք»: Փոստանջյանը հակադարձեց՝ ամեն մեկն իր տեղն ունի, փոքր մարդիկ չեք, ինքնակազմակերպվեք, որ բոլորս բռունցք դարձած՝ կարողանանք տապալել այս կարգերը»:

Բնակիչներից մեկն էլ հարցրեց՝ «Դուք գոնե հավատո՞ւմ եք, որ կարա՞նք դրանցից պրծնենք, աչքիս սրանք ցմահ մնան»: Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, հավատում եմ: Քադաֆին էլ էր պատկերացնում, որ ինքը պետք է ցմահ մնա, տեսաք ինչ եղավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing