Լրահոս

Դուք ինքներդ Ձեզ համար սիրված քաղաքական գործի՞չ եք. Քաղաքացու հարցը՝ վարչապետին

 

Կենտրոն համայնքի բնակիչների հետ հարցուպատասխանի ժամանակ մի երիտասարդ աղջիկ վարչապետին հարցրեց. «Ձեզ համար քաղաքական գործիչ նշեք, որը օրինակ է միշտ, կապ չունի որ երկրի, որ պատմական շրջանի»։ Վարչապետը կտրուկ պատասխանեց՝ չունեմ։ Որից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին

։ Աղջիկն էլ փորձեց «չունեմ»-ի տակ հասկանալ, որ Կարեն Կարապետյանի համար ինքն է սիրված քաղաքական գործիչ. «Այսինքն՝ Դուք ինքներդ Ձեզ համար սիրված քաղաքական գործի՞չ եք»։ Վարչապետն էլ ասաց. «Ոչ, առաջին հարցի պատասխանից այդպես չէր հետեւում, ընդհանրապես որ մի իդեալ, կումիր երբեք չեմ ունեցել։ Կան քաղաքական գործիչներ, որոնց որոշակի հատկություններ ինչ-որ ձեւով առաջացնում է հարգանք, բայց որ մեկին ընտրեմ, նման բան չկա»։



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara