Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլումովի կինը բացահայտում է այլ փաստեր թիվ 189 դպրոցից.

268

Հաղորդավար Եգոր Գլումովի կինը՝ Մարիամ Գրիգորյան Հովսեփյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թիվ 189 դպրոցի ծնողների մասնակցությամբ ռեպորտաժի տեսանյութը, որտեղ նրանք պնդում են, թե դրամահավաքությունն արել են, որպեսզի ծաղիկներ գնեն մահացած դասղեկի շիրիմին տանելու, ավտոբուսի, ինչպես նաև երեխաներին քաղաքից դուրս տանելու համար, ոչ թե տնօրենի համար։ Նրանց պնդմամբ` տնօրենն անգամ իրավունք չունի իրենց արգելելու երեխաներին քաղաքից դուրս տանել, իսկ տնօրենի հետ ո՛չ շփվել են, ո՛չ էլ ճանաչում են։

Նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի մեկ այլ ծնող, նույն ինքը’ Եգոր Գլումովի կինը, գրել է, թե այդ ծնողները լկտիաբար ստում են.

«Ուզում էի լռել, բայց այս, մեղմ ասած, կլոունադան տեսնելով, ուղղակի պարտավոր եմ արտահայտվել: Սիրելի ծնողներ, դուք ստում եք, ավելին, ստում եք լկտիաբար: Ես անձամբ իմ 9-րդ դասարանում սովորող երեխայի համար վճարել եմ 15 000 դրամ, և այդ գումարը, ինչպես ինձ փոխանցեցին, պետք է ուղղվեր բացառապես ուսուցիչների և տնօրենի համար: Քանի որ իմ երեխան չի մասնակցելու ավարտական երեկոյին և ուստի ռեստորանի, նկարահանման և այլնի համար գումար չէր վճարելու, ես վճարել եմ միայն այդ 15 000 դրամը՝ վերոնշյալ նպատակով: Այդ գումարն ինձ մինչ օրս չի վերադարձվել: Է՞ս էիք ուզում, ստացե՛ք»,- գրել է նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache