Լրահոս

Դուք միայն «Ռենոն» նկատեցիք, իսկ նրա պապոմոբի՞լը, որը հազարավոր դոլարներ արժե. Միքայել եպիսկոպոս

 

papomobil

«Հրապարակ» օրաթերթը գրել է. Հռոմի պապի Հայաստան կատարած այցի և դրա թողած ազդեցության մասին խոսք ասելու խնդրանքով «Հրապարակ»-ը դիմել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին:

Դիտարկմանը՝ թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, մի՞թե շքեղ կյանքով չի ապրում, նա պատասխանել է. «Նա Վեհափառ հայրապետ է, և ազգը պարտավոր է նրան պահելու նաև շքեղության որոշակի հանգամանքների մեջ: Մենք հսկա ազգ ենք, ինչ է՝ սովի՞ պիտի մատնենք մեր հայրապետին: Նրա ապրելակերպի բարձր մակարդակը նաև մեր՝ հայ ժողովրդի պատիվն է: Ինչ է՝ ուզում եք Վեհափառը ցնցոտիներո՞վ ման գա, եթե նման կերպ ման գա, ավելի՞ կհարգեք: Չեք հարգի: Էդ ժամանակ էլ կասեք՝ տեսեք, ցնցոտիներով է»։

Դիտարկմանը՝ թե ինչպիսի կենցաղավարություն ունի Պապը, և ինչպիսին՝ Գարեգին 2-րդը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանել է. «Մի համեմատեք, Պապը շատ ավելի շքեղ է ապրում, դուք միայն «Ռենոն» նկատեցիք, իսկ նրա պապոմոբի՞լը, որը հազարավոր դոլարներ արժե: Նույնիսկ «Ռենոն», որպես պրոպագանդա, ռեկլամ, ինչ եք կարծում՝ դրա դիմաց նյութական շնորհակալություն չի՞ հայտնում Պապին: Հսկա մի գարաժ շքեղ պապոմոբիլներ ունի Վատիկանը՝ երեք տեղանոց, չորս տեղանոց, զրահապատ, ոչ զրահապատ և այլն, և այլն: Դրանք, ինչ է, ձրի՞ են: Ամբողջ Վատիկանի ապարանքների ո՞ր մի սենյակն է աճուրդի հանել և վաճառել Պապը: Մարդն ուզում է համեստ ապրել, գնում, հյուրանոցային սենյակում է ապրում: Սա նշանակում է, որ Վատիկանում շքեղությունը դադարե՞ց: Ոչ, նույն շքեղությունն ու հարստությունն է կաթոլիկ աշխարհում:

Ուղղակի, հայ ժողովուրդ, չեք ուզում, որ ձեր Ամենայն հայոց հայրապետն ունենա բարեկեցության նույն մակարդակը, ինչպես որևէ այլ եկեղեցու հովվապետ: Հովհան Օձնեցին ոսկի էր սփռում իր մորուքին, բայց ներսից այծի մազից հյուսված զգեստ էր հագնում: Ուրեմն՝ հայ ժողովրդի հովվապետն աշխարհին պետք է երևա ոսկեզօծ մորուքով, ոչ թե ցնցոտիավոր: Այսինքն՝ ներսում կարող է լինել ցնցոտիավոր, և ի՞նչ գիտեք, որ չէ…»։

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing