Լրահոս

Դուք որպես ընդդիմադիր անտանելի եք դառնում. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ թեկնածուին

 

The situation is intense at the City Council session in Vanadzor

Lragir.am

 Այն դեպքից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո դուրս եկավ ու ցույց տվեց իր քվեաթերթիկը, թեժ վեճ է սկսվել: Վիճաբանեցին Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը և ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Սալանյանը:

«Դուք կրկեսով եք այստեղ զբաղված, պարոն Մարուքյան, դուք և տիկին պատգամավորը: Գնացեք զբաղվեք օրինական աշխատանքով, ըստեղ քաղաքական կրկեսի դաշտ չէ»,- Էդմոն Մարուքյանին ու Հեղինե Բիշարյանին դիմեց Մամիկոն Ասլանյանը:

Էդմոն Մարուքյանը նրանից պահանջեց կոռեկտ լինել: «Կրկես չի սա, ով որ իրան կրեկսի պես ա պահում, թող նա մտածի».- արձագանքեց Մարուքյանը: Նա Մամիկոն Ասլանյանի հարցին, թե ինչո՞ւ են բաց քվերակում, պատասխանեց, որ լավ են անում:

«ՀՀԿ ֆրակցիան խի՞ ա բոյկոտում ԱԺ նիստը, մենք էլ լավ ենք անում բաց ենք քվեարկում: Եթե ըտենց եք ուզում քաղաքապետ ընտրվել, շատ վատ է, հլա տեսնեմ կարա՞ս քաղաքապետ աշխատես»,- նշեց Մարուքյանը: Մարուքյանն Ասլանյանին ասաց՝ դուք որպես ընդդիմադիր անտանելի եք դառնում:

«Ես ոնց կուզեմ, ինչ կուզեմ, ընենց էլ կաշխատեմ»,- ի պատասխան ասաց Մամիկոն Ասլանյանը:
ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը կոչ է անում քվեարկության վայր հրավիրել իրավապահներին: «Իրավապահ մարմինները թող գան ու զբաղվեն էս հարցով»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանն էլ առաջարկում է քվեարկությունը շարունակել բնականոն հունով:


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara