Ձեր պապա Սերժը ոտքերի տակ փռել էր տալիս թուղթ ու կտոր, որ կոշիկը հանկարծ չփոշոտվի, հատուկ գնում էր արտասահման ցողունվելու ու երիտասարդանալու կուրսեր անցնում

69

armpost.net   Որտեղից ու ինչի համար ձեր մեջ այդքան ատելություն ժողովուրդի ընտրյալ Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ:

Ձեր պապա Սերժը ոտքերի տակ փռել էր տալիս թուղթ ու կտոր, որ կոշիկը հանկարծ չփոշոտվի, հատուկ գնում էր արտասահման ցողունվելու ու երիտասարդանալու կուրսեր անցնում: Ապրում էր ցոփ ու շվայտ կյանքով, իրեն սպասարկող մի քանի կիլոմետրանոց ավտաշարասյունը անգամ փակում էր շտապ օգնության մեքենայի ճանապարհը: Որդեկորույս մայրերի հետ կամ շփվում էր ճաղերի հետևից, կամ էլ քարշ տալ էր տալիս փողոցի միյուս մայթը, որպեսզի իր անդորրը չխանգարվի:

Ձեր միյուս պապա Ռոբն էլ, իրեն բարևելու համար մարդ է սպանում: Իսկ , երբ այս կամ այն բերքի փառատոնի շրջանակներում իրեն հյուրասիրում էին, ինքը դա տալիս էր իր շրջապատի մրադկանց, որ փորձեն…

Նիկոլ Փաշինյանը գործնական հանդիպման է գնում հեծանիվով, կարմի լույսի տակ կանգնում, որը ես անձամբ անընդունելի եմ համարում անվտանգության առումով, ճանապարհին անձամբ բարևում բոլորին, հարց ու փորձ անում միջոցառումներից, չի կտրում իր կապը ժողովուրդի հետ, չի կտրվում իրականությունից , ուղիղ եթերներով հաշվետու է լինում ժողովուրդին…

Դուք այդպես էլ չեք ուզում հասկանալ, որ այս մարդը չի եկել լավ ապրելու համար, այլ եկել է երկիրը ոտքի կանգնեցնելու համար… Հեղափոխությունից հետո վարչապետի վարկանիշը ոչ միայն անկում չապրեց, այլ նաև էլ ավելի բարձրացավ:

Հ.Գ. Ինձ համար այս խառը օրով չէի անդրադառնա այս թեմային, եթե աչքովս չընկնեին մի քանի թունոտ գրառումներ…

 

Որտեղից ու ինչի համար ձեր մեջ այդքան ատելություն ժողովուրդի ընտրյալ Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ:Ձեր պապա Սերժը ոտքերի…

Опубликовано Կարեն Հովհաննիսյան Воскресенье, 30 сентября 2018 г.



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache