Լրահոս

Ձերբակալել են Սամվել Բաբայանին.

 

Hraparak.am–ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են: Տևական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն, որտեղից խոստացան ուշ պարզաբանել: Իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները տեղյակ չէին ձերբակալության մասին: Սամվել Բաբայանի հեռախոսն էլ անհասանելի է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing