good-banner
Լրահոս

«Ձերբակալել Ժիրոյին եւ ցույց տալ, որ տեռորիստ է ինքը… շատ սխալ որոշում է». Արկադի Տեր-Թադեւոսյան

 

arm14285193754

lragir.am-Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը գտնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին եւ մյուսներին մեկուսացնելը սխալ քայլ էր իշխանությունների կողմից: Ասում է՝ կարող էին կանչել, զրուցել, հորդորել ապրիլի 24-ին դուրս չգալ, բողոքի գործողություններ չկազմակերպել:
«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալելը անհասկանալի բան է: Դրանից առաջ ծեծեցին, էսօր ձերբակալեցին… Պետք է խոսքի ազատություն տալ: Ես ճիշտն ասած չգիտեմ իրենց ծրագրերի մասին, չգիտեմ ինչ է նա ուզում, բայց ինքն իմ մարտական ընկերն է, ու ես մտածում եմ, որ չի կարելի նրան ձերբակալել ու ասել, որ ինքը կարող էր ապրիլի 24-ին ինչ որ բան աներ»:
Խոսելով Պավել Մանուկյանի մասին, Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց. «Մեր Պավլիկը Ղարաբաղում հայկական հոգով ու շնչով էր: Բոլորն իմ մարտական ընկերներն են…»:
Հիշելով իր ընկերներին ռազմի դաշտում եւ նրանց կատարած սխրանքները, Արկադի Թադեւոսյանը միեւնույն ժամանակ նշեց, որ սխալ որոշում է եղել ապրիլի 24-ին ինչ որ բան կազմակերպելը, թեեւ տեղյակ է, որ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, անձամբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել են, որ իրենց գործողությունները լինելու են խաղաղ եւ օրենքի շրջանակներում:
«Բայց իրան պետք չէր դա ասել, այդ պահը առիթ եղավ, որ ձերբակալեցին իրեն: Ապրիլի 24-ին դեռ ինչքան կար, կարելի էր իր հետ աշխատանքներ տանել, ինքը գուցե համաձայնվեր, բայց ձերբակալել Ժիրոյին եւ ցույց տալ, ոնց որ տեռորիստ է ինքը… շատ սխալ որոշում է իրեն ձերբակալելը: Հիմա որ շատ խոսում են, էդ խոսացողները դժվար պահին մի տեղ պահ կմտնեն, իսկ այդպիսի մարդիկ, ոնց որ իրենք են, էլի զենքը կվերցնեն ու կպաշտպանեն մեր երկիրը: Շատ խոսողները շոու սարքողներ են»:
Արկադի Տեր-Թադեւոսյանը կոչ է անում ազատ արձակել հերոսներին, մարտական ընկերոջը՝ Պավլիկ Մանուկյանին հորդորեց. «Պավլիկին խորհուրդ կտամ թող հաց ուտի, պետք չի այդ քայլին գնալ: Շատ լավ տղա է, շա՜տ լավն է Պավլիկը: Ժիրոն մի քանի անգամ նստել դուրս է եկել… Նրանք շատ ամուր տղամարդիկ են: Ես իրենց լավ եմ ճանաչում: Ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞ իրենք հենց 24-ին որոշեցին: Դա իրենց սխալն էր, իմ կարծիքով»:
Ղարաբաղյան պատերազմի հերոսը համոզված է, որ ձերբակալություններով, խուզարկություններով հնարավոր չէ կոտրել այդ մարդկանց, ովքեր փառահեղ ճանապարհ են անցել:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing